Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ռուսական «էներգետիկ ահաբեկչութիւնը» մարտահրաւէր է ոչ միայն Ուկրայինային, այլեւ միացեալ Եւրոպային։
«alikonline.ir» - Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ռուսական «էներգետիկ ահաբեկչութիւնը» մարտահրաւէր է ոչ միայն Ուկրայինային, այլեւ միացեալ Եւրոպային։
Ըստ Tert.am-ի՝ ինչպէս գրում է Pravda.com.ua-ն, Ուկրայինայի նախագահն այս մասին ասել է ժողովրդին ուղղւած ուղերձում:
«Ահաբեկիչների խաղադրոյքը ձմռան վրայ միանգամայն թափանցիկ է բոլորի համար, եւ այս մարտահրաւէրը պէտք է դիտարկել հէնց որպէս մարտահրաւէր ամբողջ Եւրոպային։ Մոսկւան իր քարոզչութեան մէջ ձմռան հետ կապւած ցանկացած դժւարութիւն կը ներկայացնի որպէս միասնական Եւրոպայի ձախողման ապացոյց։ Ուստի մենք միասին պէտք է ապացուցենք ահաբեկիչներին, որ ձախողումն իրենց մասին է, այլ ոչ թէ Եւրոպայի»,- ասել է Ուկրայինայի նախագահը։
Զելենսկու համոզմամբ՝ «Ռուսաստանն ամէն ինչ կանի կեանքի բնականոնութիւնը ոչնչացնելու համար եւ միջոցներ չեն խնայում էներգետիկ ահաբեկչութեան համար:
«Եթէ գնահատենք միայն երէկւայ ռուսական հարւածի արժէքը, ապա օգտագործւած հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանին արժեցել են աւելի քան երկու 2 միլիոն 300 հազար միջին ռուսական կենսաթոշակ: Եւ սա դեռ մէկ հարւած է»,- ասել է Զելենսկին:
Աւելի վաղ Կիեւի տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Ալեքսէյ Կուլեբան չի բացառում էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման ամբողջական անջատում ռուսական բանակի կողմից էներգետիկ ենթակառուցւածքների օբիեկտներին հետագայ հարւածների դէպքում: