Հա

Քաղաքական

13/11/2022 - 08:55

Եւրոպան յոգնել է ուկրայինացի փախստականներից

Իտալիայում ուկրայինացի փախստականներին հիւրանոցներից տեղափոխում են ճամբարներ՝ քաղաքներից հեռու: Իշխանութիւնները բացատրում են՝ աւարտւել է պետութեան հաշւին հիւրանոցներում մնալու վեցամսեայ ժամկէտը։ Նրանք, ովքեր հրաժարւում են տեղափոխւելուց, չեն ստանայ կացարանի համար վճարներ։

«alikonline.ir» - Իտալիայում ուկրայինացի փախստականներին հիւրանոցներից տեղափոխում են ճամբարներ՝ քաղաքներից հեռու: Իշխանութիւնները բացատրում են՝ աւարտւել է պետութեան հաշւին հիւրանոցներում մնալու վեցամսեայ ժամկէտը։ Նրանք, ովքեր հրաժարւում են տեղափոխւելուց, չեն ստանայ կացարանի համար վճարներ։ Գրում է Panorama.am-ը:

Vesti.ru-ի հաղորդմամբ, բոլոր ուկրայինացիներին խնդրել են նոր բնակարաններ փնտրել նաեւ Գերմանիայում: Իսկ Բուլղարիայում փախստականներն ամէն օր բողոքի ակցիաներ են կազմակերպում առողջարանային գիւղերում։ Սոֆիան, Հռոմի օրինակով, նոյեմբերի 15-ից դադարեցնում է փոխհատուցում վճարել ուկրայինացիներին հիւրընկալած սեւծովեան հիւրանոցներին։ Ուկրայինացիներին տեղափոխելու են երկրի կենտրոնում գտնւող պետական ճամբարային վայրեր՝ առանց անվճար սննդի:

Փախստականների նկատմամբ մօտեցումը փոխւում է նաեւ Մեծ Բրիտանիայում։ Իշխանութիւնները փորձում են կրճատել ծախսերը՝ բիւջէում բացերը փակելու համար։

Էստոնիան բողոքում է Եւրոմիութեան դաւաճանական քայլից։ Բալթեան երկիրը, կառավարութեան գնահատականների համաձայն, ընդունել է աւելի քան 60 հազար ուկրայինացի փախստականների։ Դրա համար Տալլինը փոխհատուցում էր ակնկալում՝ իւրաքանչիւր հիւրի համար 6 հազար եւրօ։ Սակայն Բրիւսէլը կը տայ առաւելագոյնը 250 եւրօ։

Եւրոպայի շատ շրջաններում վատանում են տեղի բնակիչների եւ ուկրայինացի փախստականների յարաբերութիւնները։ Իռլանդիայի ոստիկանութիւնը պարզել է, որ Կիլդար կոմսութիւնում գտնւող սպորտային կենտրոնը, որը իշխանութիւնները ցանկանում էին վերածել 350 ուկրայինացիների համար նախատեսւած ճամբարի, այրւել է կիրակի օրը հրկիզման հետեւանքով։ Մինչ այդ, քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել շէնքի մօտ։ Ուկրայինացիների նկատմամբ բռնութեան եւ նրանց ունեցւածքին վնաս պատճառելու դէպքեր են գրանցւել նաեւ Իռլանդիայի այլ շրջաններում։

Լեհաստանում, երկրի ՆԳՆ տւեալներով, աւելի քան 1 միլիոն ուկրայինացի փախստական մտադիր է երկար ժամանակ մնալ։ Կառավարութիւնը մշակում է կանոններ, որոնք թոյլ չեն տայ միգրանտներին նպաստ ստանալ եւ ապրել այլ երկրում: Աշխատող ուկրայինացիներն իրենք են վճարելու պետական ծրագրի շրջանակներում կացարանի համար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։