ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը G20-ի գագաթաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցութիւնները «բաց եւ անկեղծ» է գնահատել:
«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը G20-ի գագաթաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցութիւնները «բաց եւ անկեղծ» է գնահատել: Գրում է News.am-ը։
«Մենք հէնց նոր բաց ու անկեղծ զրոյց ունեցանք»,- Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցութիւններից յետոյ ասել է Բայդէնը լրագրողներին: Նրա խօսքով, ինքը Չինաստանի ղեկավարին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը կը պաշտպանի իր շահերը։ «Մենք ակտիւօրէն կը մրցակցենք, բայց ես հակամարտութիւն չեմ փնտրում»,- ասել է Բայդէնը։
Սպիտակ տան մամուլի ծառայութեան փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Թայւանի շուրջ ստեղծւած իրավիճակը։ Այս կապակցութեամբ ԱՄՆ նախագահը ՉԺՀ-ի ղեկավարին հաւաստիացրել է, որ Վաշինգտոնի քաղաքականութիւնը կղզու նկատմամբ չի փոխւել։