Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է G20-ի առաջնորդներին, որոնց գագաթաժողովը տեղի է ունենում Ինդոնեզիայում։
«alikonline.ir» - Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է G20-ի առաջնորդներին, որոնց գագաթաժողովը տեղի է ունենում Ինդոնեզիայում։
Եկել է ժամանակը, երբ ՌԴ-ի պատերազմն Ուկրայինայի դէմ կարելի է կանգնեցնել, ասել է Ուկրայինայի նախագահը «Մեծ քսանեակ»-ի առաջնորդներին յղած իր տեսաուղերձում, ըստ News.am-ի՝ գրել է The Guardian-ը։
«Մենք թոյլ չենք տայ Ռուսաստանին սպասել եւ հաւաքել ուժերը... Ես համոզւած եմ, որ հիմա եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի պատերազմը պէտք է եւ կարող է կանգնեցւել»,- ասել է Ուկրայինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ ՌԴ-ն պատերազմն աւարտելու համար պէտք է դուրս բերի իր օկուպացիոն զօրքերը, փոխհատուցում վճարի ուկրայինական պետութեանը հասցրած վնասների համար եւ հաստատի այդ երկրի տարածքային ամբողջականութիւնը։
Նախագահը նաեւ կոչ է արել միջազգային համաժողով հրաւիրել՝ «անվտանգութեան յետպատերազմեան ճարտարապետութեան կարեւոր տարրի ամրապնդման» եւ Ռուսաստանի կողմից ագրեսիայի կրկնութիւնը կանխելու համար։
Յիշեցնենք, որ «Մեծ քսանեակ»-ի գագաթաժողովը տեղի է ունենում ինդոնեզական Բալի կղզում, միջոցառումն սկսւել է նոյեմբերի 15-ին եւ պէտք է աւարտւի նոյեմբերի 16-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթաժողովին չի մեկնել։ Գագաթաժողովին մասնակցելու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը։