Հա

Քաղաքական

26/11/2022 - 08:30

«Վատ չէր լինի, եթէ Ադրբեջանը նման աննշան առիթներով կասկածի տակ չդնէր ԼՂ-ում խաղաղապահների գործունէութիւնը»․ խաղաղապահ զօրախումբն արձագանգքել է Ադրբեջանի ՊՆ քննադատութեանը

 Արցախում ռուսական խաղաղապահ զօրախումբն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութեանը։

«alikonline.ir» - Արցախում ռուսական խաղաղապահ զօրախումբն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութեանը։ Գրում է Tert.am-ը:

«ՌԴ զինւած ուժերը եւ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զօրակազմը ուսումնական եւ մարտական խնդիրների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈւ գլխաւոր շտաբի տեղագրական քարտէզներով սահմանւած տեղանունները: Զարմանք է առաջացնում Բաքւի քննադատութիւնը Մաղաւուզ բնակավայրի անւան վերաբերեալ, քանի որ նախկինում եւ բազմիցս Ռուսաստանի ՊՆ տեղեկագրերում օգտագործւել են նաեւ այլ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների աւտոշարասիւների ուղեկցման ապահովման համատեքստում։ Աւելին, ադրբեջանական կողմը նոյնպէս օգտագործում է այդ տեղանունները։ Հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք հրապարակւում են ՌԴ ՊՆ պաշտօնական տեղեկագրերում, գրանցւում են խաղաղապահների դիտորդական յենակէտերի կողմից՝ օգտագործելով օբիեկտիւ հսկողութեան սարքաւորումներ, որոնք թոյլ են տալիս դիտարկումն իրականացնել օրւայ ցանկացած պահի: Ամենեւին վատ չէր լինի, եթէ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը նման աննշան առիթներով կասկածի տակ չդնէր ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զօրախմբի գործունէութիւնը»,- նշւած է յայտարարութեան մէջ։ 

Նշենք, որ  Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական կողմից պահանջել էր Լեռնային Ղարաբաղի մասին խօսելիս կիրառել բացառապէս ադրբեջանական տեղանունները եւ մեղադրել էր հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման դէպքերի մասին տեղեկատւութիւնը չհրապարակելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։