Հա

Քաղաքական

27/11/2022 - 13:40

«Ուկրայինային աջակցելը թանկ է նստում արեւմտեան երկրների բնակիչների համար, բայց պէտք է շարունակել աջակցել Կիեւին»․ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը խոստովանել է, որ Ուկրայինայի հակամարտութեանն աջակցութիւնը թանկ է նստում արեւմտեան երկրների բնակիչների համար, սակայն նշել է, որ անհրաժեշտ է «աջակցել եւ մեծացնել» օգնութիւնը Կիեւին։ 

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը խոստովանել է, որ Ուկրայինայի հակամարտութեանն աջակցութիւնը թանկ է նստում արեւմտեան երկրների բնակիչների համար, սակայն նշել է, որ անհրաժեշտ է «աջակցել եւ մեծացնել» օգնութիւնը Կիեւին։ Այս կարծիքը նա յայտնել է կիրակի օրը գերմանական Welt am Sonntag թերթին տւած հարցազրոեյցում։ Գրում է Tert.am-ը:

Նա ասել է, որ սննդի եւ կոմունալ ծախսերի խնայողութիւնը նշանակում է դժւար ժամանակներ Եւրոպայի բնակիչների համար, բայց Ուկրայինային աջակցելը պէտք է շարունակել։ Այս համատեքստում Հիւսիսատլանտեան դաշինքի գլխաւոր քարտուղարը բարձր է գնահատել Բեռլինի կողմից Ուկրայինա զէնքի մատակարարումը։ «Գերմանիայի կողմից նման աջակցութիւնը որոշիչ նշանակութիւն ունի»,- պնդել է Սթոլթենբերգը։

«Մենք բոլորս պէտք է մեծացնենք Ուկրայինային օգնելու մասին»,- ասել է նա։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը նկատել է, որ «կարելի է ամրապնդել Ուկրայինայի դիրքերը բանակցութիւնների սեղանի շուրջ, եթէ մենք նրան ռազմական աջակցութիւն ցուցաբերենք»։ «Աշխարհին աջակցելու լաւագոյն միջոցը Ուկրայինային աջակցելն է»,- ասել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։