Հա

Քաղաքական

27/11/2022 - 13:20

«Հիւսիսային Կորէայի վերջնական նպատակը «աշխարհի ամենահզօր» ռազմավարական միջուկային ուժը ունենալն է». Կիմ Չէն Ըն

Հիւսիսային Կորէայի վերջնական նպատակը «աշխարհի ամենահզօր» ռազմավարական միջուկային ուժին տիրապետելն է։ Այս մասին ասւած է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չէն Ընի հրամանում:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի վերջնական նպատակը «աշխարհի ամենահզօր» ռազմավարական միջուկային ուժին տիրապետելն է։ Այս մասին ասւած է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չէն Ընի հրամանում, ըստ News.am-ի՝ յայտնում է KCNA լրատւական գործակալութիւնը։

«Մեր գերագոյն վերջնական նպատակը՝ մեր պետութեան եւ ժողովրդի բոլոր ժամանակների արժանապատւութիւնն ու ինքնիշխանութիւնը յուսալիօրէն պաշտպանելու համար նախատեսւած միջուկային ուժեր ստեղծելն է. սա ամենամեծ եւ ամենակարեւոր յեղափոխական նպատակն է։ Եւ մեր վերջնական նպատակն է ունենալ աշխարհի ամենահզօր ռազմավարական ուժը, բացարձակ իշխանութիւն, որը անցեալ դարում չի եղել»,- ասւում է Կիմ Չէն Ընի ստորագրած փաստաթղթի տեքստում, որ համաձայն երկրի ղեկավարը հրամայել է պարգեւատրել զինւորական անձնակազմին, գիտնականներին եւ տեխնիկական անձնակազմին, որոնք մասնակցել են Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը։

Նոյեմբերի 18-ին Հիւսիսային Կորէան արձակել է Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, յայտնում է ՏԱՍՍ լրատւական գործակալութիւնը։

Հարաւկորէացի ռազմական փորձագէտների կարծիքով՝ այս հրթիռը կարող է թռչել աւելի քան 15 հազար կիլոմետր եւ հասնել ամերիկեան մայրցամաք։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։