ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ եղել են եւ կը շարունակեն հետագայում եւս, բայց չնայած անդամ-երկրների միջեւ առկայ հակասութիւններին եւ դժւարութիւններին, կառոյցը ցոյց է տւել իր արդիւնաւէտութիւնը։ Այդ մասին «Մոսկւա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«alikonline.ir» - ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ եղել են եւ կը շարունակեն հետագայում եւս, բայց չնայած անդամ-երկրների միջեւ առկայ հակասութիւններին եւ դժւարութիւններին, կառոյցը ցոյց է տւել իր արդիւնաւէտութիւնը։ Այդ մասին «Մոսկւա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է Yerkir.am-ը:
ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներն այս շաբաթ անցկացրել են հանդիպում, բայց նախապատրաստւած 17 համատեղ փաստաթղթերից ստորագրւել են ընդամէնը 15-ը։
«Միշտ փորձեր արւել են ՀԱՊԿ-ը փլուզելու դրանք կը շարունակւեն նաեւ հետայսու։ Բայց, ամէն դէպքում, մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր բարդութիւններին, այդ կառոյցը պահանջւած է եւ արդիւնաւէտ։ Նկատի է առնւում Ղազախստանում իրավիճակի կարգաւորումը»,- շեշտել է Պեսկովը։