Ռուսաստանը «իր ոտքին չի կրակի» եւ նաւթ ու գազ չի վաճառի այն երկրներին, որոնք նաւթ ու գազ գների առաւելագոյն շեմ կը սահմանեն, յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«alikonline.ir» - Ռուսաստանը «իր ոտքին չի կրակի» եւ նաւթ ու գազ չի վաճառի այն երկրներին, որոնք նաւթ ու գազ գների առաւելագոյն շեմ կը սահմանեն, յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է Tert.am-ը:
«Տեսէք, մենք ելնում ենք նախագահ Վլադիմիր Պուտինի յայտարարութիւնից առ այն, որ մենք գազի, նաւթի եւ նաւթամթերքի առեւտուր չենք անելու նման երկրների հետ։ Հետեւաբար, առայժմ դիրքորոշումն այսպիսին է»,- ասել է նա:
ԵՄ երկրները վերջին ամիսներին փորձում են պայմանաւորւել ռուսական նաւթի գնի առաւելագոյն շեմի շուրջ, որի ներդրումը նախատեսւած է պատժամիջոցների ութերորդ փաթեթով։ Նաւթի գնի սահմանափակումը պէտք է ուժի մէջ մտնի դեկտեմբերի 5-ից, նաւթամթերքներինը՝ փետրւարի 5-ից։ Սակայն տարբեր երկրների ներկայացուցիչներ տարակարծիք են եղել, թէ որքան պէտք է լինի այս գինը, հաղորդում են Bloomberg-ը եւ Politico-ն՝ վկայակոչելով իրենց աղբիւրները։ ԵՄ երկրներից շատերը կողմ էին մէկ բարելի համար 65-70 դոլար գնի սահմանագծին, իսկ Լեհաստանը կողմ էր 30 դոլար սահմանաչափին, հաղորդում է Politico-ն: