Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգ կայ։ Նման կարծիքի են ամերիկեան Stratfor մասնաւոր հետախուզական-վերլուծական ընկերութիւնում:
«alikonline.ir» - Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգ կայ։ Նման կարծիքի են ամերիկեան Stratfor մասնաւոր հետախուզական-վերլուծական ընկերութիւնում: Գրում է Yerkir.am-ը:
Ընկերութեան փորձագէտների գնահատմամբ՝ իրավիճակը կարող է սրւել, քանի որ «Բաքուն չեղարկում է բանակցութիւնները» Երեւանի հետ, դրանք յայտնւել են փակուղում։
«Նոր սրացումը խաղաղ բանակցութիւններում առաջընթացը մինչեւ այս տարւայ վերջ էլ աւելի քիչ հաւանական կը դարձնի»,- ասւում է ընկերութեան փաստաթղթում: