Եթէ ՆԱՏՕ-ն Ուկրայինային մատակարարի Patriot զենիթահրթիռային համալիրներ` նատօական սպասարկող անձնակազմով, դաշինքը անմիջապէս կը դառնայ օրինական թիրախ Ռուսաստանի զինւած ուժերի համար։ Այս մասին յայտարարել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը Telegram-ի իր ալիքում։
«alikonline.ir» - Եթէ ՆԱՏՕ-ն Ուկրայինային մատակարարի Patriot զենիթահրթիռային համալիրներ` նատօական սպասարկող անձնակազմով, դաշինքը անմիջապէս կը դառնայ օրինական թիրախ Ռուսաստանի զինւած ուժերի համար։ Այս մասին յայտարարել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը Telegram-ի իր ալիքում։ Գրում է Tert.am-ը:
Մեդւեդեւի խօսքով՝ իր ձեւաւորումից ի վեր ՆԱՏՕ-ն բազմիցս ապացուցել է իր «զուտ փակ կորպորատիւ բնոյթը»։ Նրա խօսքով՝ դաշինքը գործել է միայն «մի քանի անգլօ-սաքսոնական երկրների եւ նրանց կամակատարների շահերից ելնելով»։
Արդիւնքում, ինչպէս վստահ է Մեդւեդեւը, «քաղաքակիրթ աշխարհին այս կազմակերպութիւնը պէտք չէ»։ Նրա կարծիքով՝ այն պէտք է «զղջայ մարդկութեան առաջ եւ լուծարւի որպէս յանցաւոր սուբիեկտ»։
Մինչդեռ, ինչպէս ասել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, դաշինքի ներկայացուցիչները քննարկում են Ուկրայինային Patriot հակաօդային պաշտպանութեան համակարգեր մատակարարելու հնարաւորութիւնը։ Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրայինայում խաղաղութեան հասնելու միակ միջոցը Կիեւին զէնքի մշտական մատակարարումն է համարում։