Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագօտու արեւելեան հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ:
«alikonline.ir»- Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագօտու արեւելեան հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ: Գրում է Tert.am-ը:
Ինչպէս յայտնում են ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից, հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրութեամբ, իրադրութիւնն առաջնագծում յարաբերականօրէն կայուն է: