Հա

Քաղաքական

01/12/2022 - 11:50

«Պատերազմում Ուկրայինայի յաղթանակը ՆԱՏՕ-ին նրա անդամակցութեան նախադրեալ է». Սթոլթենբերգ

Պատերազմում Ուկրայինայի յաղթանակը ՆԱՏՕ-ին նրա անդամակցութեան նախադրեալ է։ Այս մասին յայտարարել է դաշինքի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

«alikonline.ir» - Պատերազմում Ուկրայինայի յաղթանակը ՆԱՏՕ-ին նրա անդամակցութեան նախադրեալ է։ Այս մասին յայտարարել է դաշինքի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ Գրում է News.am-ը:

Նրա խօսքով՝ «Ուկրայինան պէտք է յաղթի որպէս ինքնիշխան, անկախ ժողովրդավարական պետութիւն»։ «Իսկ դրա համար մենք պէտք է առաւելագոյնս մոբիլիզացնենք ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ հումանիտար աջակցութիւնն Ուկրայինային»,- յաւելել է նա։

Հակառակ դէպքում, նրա խօսքով, անդամակցութեան հարց ընդհանրապէս չի առաջանայ։

«Մենք պէտք է աւելի սերտ գործընկերութիւն զարգացնենք։ Դա կամրապնդի նրանց ինստիտուտները։ Դա կօգնի նրանց անցնել խորհրդային ժամանակների սարքաւորումների ստանդարտներից դէպի ՆԱՏՕ-ի ժամանակակից սարքաւորումների դոկտրիններ: Դա լաւ է Ուկրայինայի համար, դա լաւ է մեզ համար։ Ամենակարեւոր եւ անյետաձգելի քայլն Ուկրայինայի յաղթանակին հասնելն է»,- յաւելել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։