ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿԸՀ) եւ Ազգային անվտանգութեան գործակալութեան (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդւարդ Սնոուդէնն ստացել Է ռուսական անձնագիր:
«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿԸՀ) եւ Ազգային անվտանգութեան գործակալութեան (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդւարդ Սնոուդէնն ստացել Է ռուսական անձնագիր: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինտերֆաքս»-ին յայտնել Է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:
«Էդւարդը երէկ ստացել Է ՌԴ քաղաքացու անձնագիր եւ օրէնքին համապատասխան երդում տւել», - ասել Է գործակալութեան զրուցակիցը:
Այն հարցին, թէ ամերիկացին ինչպէս Է ընդունել այդ իրադարձութիւնը, նրա ներկայացուցիչն ասել Է. «Նա, իհարկէ, ուրախ Է, շնորհակալութիւն Է յայտնում Ռուսաստանի Դաշնութեանը քաղաքացիութիւն ստանալու համար, նա այժմ ՌԴ-ի լիիրաւ քաղաքացի Է: Դէ իսկ ամենագլխաւորն այն է, որ ըստ Ռուսաստանի Սահմանադրութեան՝ այսուհետեւ նրան չի կարելի արտայանձնել օտարերկրեայ պետութեան»,- ասել է Կուչերենան:
Նա յաւելել է, որ Սնոուդէնի կինը եւս պատրաստւում Է ՌԴ քաղաքացիութիւն ստանալ: «Ներկայում մենք անհրաժեշտ փաստաթղթերն ենք հաւաքում քաղաքացիութիւն ստանալու դիմում ներկայացնելու համար: Կարծում եմ, որ գործընթացը շատ չի ձգձգւի», - ասել Է փաստաբանը:
Սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Էր ստորագրել «Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիութիւն ստանալու եւ Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիութիւնից դուրս գալու մասին»:
Հրամանագրի համաձայն, մասնաւորապէս, Սնոուդենին տրամադրւել է ՌԴ-ի քաղաքացիութիւն: 2013 թւականին Սնոուդէնը ԶԼՄ-ներին Էր փոխանցել նիւթեր, որոնցով բացայայտել էր ԱՄՆ քաղաքացիների գաղտնի լրտեսման մասին ամերիկեան յատուկ ծառայութիւնների ծրագրերի տւեալները: Հրապարակումները լայն արձագանք էին առաջացրել:
Հայրենիքում նրան հեռակայ կարգով մեղադրանք են առաջադրել լրտեսութեան եւ պետական սեփականութեան հափշտակման համար: Սնոուդէնն սկզբում ԱՄՆ-ից փախել Էր Հոնկոնգ, իսկ յետոյ՝ ՌԴ: