Հա

Քաղաքական

20/12/2022 - 08:00

«Եւրոմիութիւնը Հարաւային Կովկասում ներգրաււածութեան նոր փուլ է սկսում». Բորէլ

Եւրոմիութիւնը (ԵՄ) այսօր Հարաւաին Կովկասում իր ներգրաււածութեան նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կը ստեղծի Հայաստանում հնարաւոր առաւել երկար ժամկէտով ԵՄ առաքելութեան տեղակայման համար, այսօր յայտարարել է միութեան արտաքին յարաբերութիւնների գծով գլխաւոր յանձնակատար Ժոզէֆ Բորէլը: Նա ընդգծել է՝ այդ առաքելութեան նպատակն է ի վերջոյ նպաստել կողմերի միջեւ վստահութեան ամրապնդմանը։

«alikonline.ir» - Եւրոմիութիւնը (ԵՄ) այսօր Հարաւաին Կովկասում իր ներգրաււածութեան նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կը ստեղծի Հայաստանում հնարաւոր առաւել երկար ժամկէտով ԵՄ առաքելութեան տեղակայման համար, այսօր յայտարարել է միութեան արտաքին յարաբերութիւնների գծով գլխաւոր յանձնակատար Ժոզէֆ Բորէլը: Նա ընդգծել է՝ այդ առաքելութեան նպատակն է ի վերջոյ նպաստել կողմերի միջեւ վստահութեան ամրապնդմանը։ Գրում է Yerkir.am-ը:

Եւրոմիութեան 40 հոգանոց անզէն առաքելութիւնը տեղակայւել էր Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ հոկտեմբերին սկզբին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից յետոյ։ Ի սկզբանէ յայտարարւել էր, որ այն աշխատելու է երեք ամիս, ժամկէտն աւարտւել է այսօր։ Դրա նպատակն էր դիտարկել, վերլուծել եւ Բրիւսէլին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակի մասին։

Անցած եռամսեայ ժամկէտում առաքելութեան որեւէ զեկոյց չի հրապարակւել։ Հայկական կողմը, սակայն, բարձր է գնահատել դրա արդիւնաւէտութիւնը։ Այդ մասին յայտարարել է նաեւ ԵՄ արտգործնախարարը։

«Եւրոպացի փորձագէտների տեղակայումը արդիւնաւէտ էր եւ նպաստեց վստահութեան ամրապնդմանն անկայուն իրավիճակում»,-յայտարարել է Բորէլը, յաւելելով՝ հէնց այդ հիմքով Եւրոմիութեան խորհուրդը՝ Հայաստանի իշխանութիւնների համաձայնութեամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելութիւնից անցումային, պլանաւորման աջակցութեան թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգութեան վերաբերեալ տեղեկացւածութիւնը եւ նպաստելու նոր քաղաքացիական առաքելութեան ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Բորէլը նշել է՝ ակնկալւում է, որ անցումային այս թիմը կաջակցի նաեւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշէլի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգաւորումը խթանելու գործընթացում։

ԵՄ դիտորդները այս ընթացքում տեղակայւել էին, մասնաւորապէս, ադրբեջանական սեպտեմբերեան յարձակման թիրախում յայտնւած Սիւնիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։