Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է յայտարարութիւն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով ստեղծւած հումանիտար ճգնաժամի վերաբերեալ։
«alikonline.ir» - Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է յայտարարութիւն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով ստեղծւած հումանիտար ճգնաժամի վերաբերեալ։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանութիւնը։ Գրում է News.am-ը։
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւում է՝
«Արդէն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միեւնոյն ժամանակ, դադարեցւել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը յանգեցրել է հումանիտար ճգնաժամի եւ լարւածութեան աճ է գրանցել տարածաշրջանում։
Այս պատճառով եւ Եւրոպական յանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ Պատգամաւորների Կոնգրեսը.
- Անհանգստութեամբ հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձութիւններին:
- Կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատութիւնն ու անվտանգութիւնը՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչութեանը եւ կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։
- Կոչ է անում կողմերին լուծելու եւ հարթելու տարաձայնութիւնները երկխօսութեան եւ բանակցութիւնների միջոցով:
- Յորդորում է միջազգային կառոյցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը»։