Հա

Քաղաքական

24/12/2022 - 12:30

Փարիզում քրդերի եւ ոստիկանութեան միջեւ բախումներ են տեղի ունեցել

Ցուցարարները այրել են աղբամաններ, քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրայ։ Ի պատասխան` ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ եւ ձայնային նռնակներ։

«alikonline.ir» - Ցուցարարները այրել են աղբամաններ, քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրայ։ Ի պատասխան` ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ եւ ձայնային նռնակներ։

Փարիզում քրդերի եւ ոստիկանութեան աշխատակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել, այս մասին ըստ Sputnik Արմենիայի յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փարիզի 10-րդ շրջանում հրաձգութիւն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհւել է 3 քուրդ, եւս մի քանի մարդ վիրաւորւել է:

Դրանից յետոյ մի քանի տասնեակ քրդեր հաւաքւել են դէպքի վայրում։ Նրանք յայտարարել են, որ տեղի ունեցածը ահաբեկչութիւն է, որի յետեւում կանգնած է Թուրքիան։

Դէպքի վայր են ժամանել ոստիկանութեան լրացուցիչ ուժեր։

Քրդական համայնքի հանրահաւաքը վերածւել է անկարգութիւնների։ Ցուցարարները այրել են աղբամաններ, քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրայ։

Ի պատասխան՝ ոստիկանութիւնը բազմիցս կիրառել է արցունքաբեր գազ ու ձայնային նռնակներ։

Յիշեցնենք, որ երէկ 69-ամեայ տղամարդը կրակ էր բացել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, նա ձերբակալւել էր, դրդապատճառներն անյայտ են։

Լրատւամիջոցների տւեալներով՝ նա ֆրանսիացի է, որը նախկինում երկու անգամ մահափորձ է կատարել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։