Հա

Քաղաքական

07/01/2023 - 13:40

Ջոն Բոլթոնը հաստատել է, որ 2024թ. նախագահական ընտրութիւններում կարող է նախագահ առաջադրւել

Սպիտակ տան ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է, որ 2024թ. նախագահական ընտրութիւններում կարող է նախագահ առաջադրւել՝ աւելացնելով, որ կարող է յաղթել իր նախկին բոսին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ 45-րդ նախագահի աջակցութեան «վերջնական նւազման» պատճառով։

«alikonline.ir» - Սպիտակ տան ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է, որ 2024թ. նախագահական ընտրութիւններում կարող է նախագահ առաջադրւել՝ աւելացնելով, որ կարող է յաղթել իր նախկին բոսին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ 45-րդ նախագահի աջակցութեան «վերջնական նւազման» պատճառով։ Գրում է News.am-ը:

«Ես չէի առաջադրւի որպէս սնափառ թեկնածու։ Եթէ ես չմտածէի, որ կը կարողանամ դա լրջօրէն անել, ես չէի մասնակցի»,- ասել է 74-ամեայ Բոլթոնը ITV-ի «Բարի առաւօտ, Բրիտանիա» ծրագրում։

«Ես կը յաղթէի այդ անւանակարգում, եւ ես դա կանէի առաջին հերթին այն հիմքի վրայ, որ մեզ աւելի ուժեղ արտաքին քաղաքականութիւն է պէտք»,- աւելացրել է Բոլթոնը։

Նա բրիտանական հեռուստաընկերութեանն ասել է, որ միտումնաւոր է ցանկանում խափանել Թրամփի պլանները, որն իր նախկին ենթակային անւանել է «սուտասան», «թմրամոլ» եւ «դժգոհ, ձանձրալի յիմար»։ «Ես կարծում եմ, որ Թրամփի աջակցութիւնը կուսակցութեան ներսում անխուսափելիօրէն ընկնում է»,- նշել է նա։

Թրամփը Բոլթոնին ազատել էր 2019թ. սեպտեմբերին Հիւսիսային Կորէայի եւ Աֆղանստանի հետ կապւած հարցերում ունեցած տարաձայնութիւնների պատճառով։

Այժմ Բոլթոնը կարծում է, որ իր կոշտ դիրքորոշումը արտաքին քաղաքականութեան հարցում իրեն առաւելութիւն կը տայ հնարաւոր նախագահական ընտրարշաւում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։