Հա

Քաղաքական

14/01/2023 - 13:25

Freedom House-ը Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Freedom House կազմակերպութիւնը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, իսկ միջազգային հանրութեանը՝ աջակցութիւն ցուցաբերել դրան: 

«alikonline.ir» - Freedom House կազմակերպութիւնը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, իսկ միջազգային հանրութեանը՝ աջակցութիւն ցուցաբերել դրան: Տեղեկացնում է Yerkir.am-ը: 

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ մէկ ամիս շարունակւող շրջափակումը մարդասիրական ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումերը նւազել են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անյապաղ դադարեցնել շրջափակումը: 

Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանը աջակցութիւն ցուցաբերել շրջափակումը հանելուն եւ առանց բռնութեան բանակցութիւնների վերադառնալուն: Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւունքները, անվտանգութիւնը եւ բարօրութիւնը պէտք է ապահովւեն»,- ասւում է կազմակերպութեան թւիթերեան հաղորդագրութեան մէջ:  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։