Հա

Քաղաքական

16/01/2023 - 14:30

ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է իր ներկայութիւնն Ուկրայինայում՝ «միջուկային վթարը» կանխելու համար

 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնը (ՄԱԳԱՏԷ) ընդլայնում է իր ներկայութիւնն Ուկրայինայում՝ կանխելու «միջուկային վթարն ընթացիկ հակամարտութեան ժամանակ»։

«alikonline.ir» - Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնը (ՄԱԳԱՏԷ) ընդլայնում է իր ներկայութիւնն Ուկրայինայում՝ կանխելու «միջուկային վթարն ընթացիկ հակամարտութեան ժամանակ»։

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին։ «ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է իր ներկայութիւնն Ուկրայինայում, որպէսզի օգնի կանխել միջուկային վթարն ընթացիկ հակամարտութեան ժամանակ: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այս առաքելութիւնն Ուկրայինայում, որի ընթացքում մենք կը կազմակերպենք ներկայութիւնը երկրի բոլոր ատոմակայաններում՝ միջուկային անվտանգութեան հարցում աջակցութիւն ցուցաբերելու համար»,- գրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

ՏԱՍՍ գործակալութիւնը յիշեցնում է, որ աւելի վաղ Գրոսին յայտնել էր, որ այս շաբաթ կը ժամանի Ուկրայինա, որտեղ ՄԱԳԱՏԷ-ն նախատեսում է կազմակերպել 11-12 փորձագէտների մշտական ​​ներկայութիւն։ ՄԱԳԱՏԷ-ն յայտարարել է, որ «շուտով մշտապէս ​​ներկայ կը լինի Ուկրայինայի բոլոր միջուկային օբիեկտներում, ներառեալ՝ Չեռնոբիլում»։

Միջուկային անվտանգութեան փորձագէտները կը հետեւեն ատոմակայաններում տիրող իրավիճակին, կը գնահատեն դրանց սարքաւորումները, կը տրամադրեն տեխնիկական աջակցութիւն եւ խորհրդատւութիւն, ինչպէս նաեւ իրենց եզրակացութիւնների մասին կը յայտնեն ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան: 2022թ. նոյեմբերի 14-ին ՄԱԳԱՏԷ-ն յայտնել էր, որ Ուկրայինայի կառավարութեան խնդրանքով փորձագէտների պատւիրակութիւններ է ուղարկելու երկրի միջուկային օբիեկտներ։

Անցեալ տարւայ նոյեմբերի 25-ին աւարտւել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելութիւնը Չեռնոբիլի ատոմակայանի գօտում, դեկտեմբերի 2-ին կարգաւորող մարմնի փորձագէտները տեսչական զննութիւն են կատարել Հարաւուկրայինական ատոմակայանում, դեկտեմբերի 10-ին՝ Ռովնոյի եւ Խմելնիցկիի ատոմակայաններում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։