Ուկրայինայում Ռուսաստանի յաղթանակը շատ վտանգաւոր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ դա դաշինքն աւելի խոցելի կը դարձնի։
«alikonline.ir» - Ուկրայինայում Ռուսաստանի յաղթանակը շատ վտանգաւոր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ դա դաշինքն աւելի խոցելի կը դարձնի։ Գրում է Tert.am-ը:
Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ ելոյթ ունենալով Դաւոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։
«Չափազանց կարեւոր է, որ Պուտինը չյաղթի Ուկրայինայում, մասամբ այն պատճառով, որ դա ողբերգութիւն կը լինի Ուկրայինայի համար, բայց նաեւ շատ վտանգաւոր կը լինի բոլորիս համար, քանի որ այդ դէպքում դա ազդանշան կը լինի բոլոր աւտորիտար ռեժիմներին, որ նրանք կարող են հասնել ուժի ցանկալի կիրառման եւ միջազգային իրաւունքի խախտման, ինչը մեզ խոցելի կը դարձնի»,- ասել է նա։
Սթոլթենբերգի խօսքով՝ Ուկրայինայում խաղաղութեան ճանապարհը Կիեւին ռազմական օգնութեան մատակարարումն է։
«Զէնքը խաղաղութեան ճանապարհն է, սա պարադոքս է, բայց համաձայնութեան հասնելու միակ ճանապարհը Պուտինին համոզելն է, որ ինքը մարտի դաշտում չի յաղթելու, որ պէտք է նստի բանակցութիւնների սեղանի շուրջ եւ բանակցի»,- յաւելել է նա։