Հա

Քաղաքական

22/01/2023 - 13:07

ԵՄ-ն վերացրել է էներգետիկ կախւածութիւնը Ռուսաստանից. ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ

Եւրոպական միութեան արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը պնդում է, որ Եւրոպային յաջողւել է լիովին յաղթահարել Ռուսաստանից էներգետիկ կախւածութիւնը։

«alikonline.ir»- Եւրոպական միութեան արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը պնդում է, որ Եւրոպային յաջողւել է լիովին յաղթահարել Ռուսաստանից էներգետիկ կախւածութիւնը։ Գրում է Tert.am-ը:

«Մի քանի ամսում մենք վերացրեցինք էներգետիկ կախւածութիւնը Ռուսաստանի Դաշնութիւնից, որը մենք ստեղծել էինք տարիներ շարունակ»,- ասել է նա կիրակի օրը «Diário» թերթին տւած հարցազրոյցում։

«Մենք գնային աճի չափազանց լարւած փուլ անցանք, բայց վերադարձանք նախապատերազմեան իրավիճակին»,- նշել է ԵՄ դիւանագիտութեան ղեկավարը։ Նա նշել է, որ օգոստոսին դա մեծապէս պայմանաւորւած է եղել շուկաներում սպեկուլեատիւ լարւածութեամբ։

Նրա կարծիքով, էներգետիկ շուկայում լարւածութիւնն այլեւս չի կարելի կապել Ուկրայինայի իրադարձութիւնների հետ։ «Սա էներգետիկայի եւ, մասնաւորապէս, գազի եւ էլեկտրաէներգիայի գների յարաբերակցութեան կառուցւածքային խնդիր է»,- պարզաբանել է Բորէլը։ Նա յոյս է յայտնել, որ շուտով Եւրոյանձնաժողովը կը ներկայացնի իրավիճակի շտկմանն ուղղւած առաջարկ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։