Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարեանը մարզային իշխանութեան ներկայացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտօնակատար Արման Սարիբեկեանի հետ այսօր ներկայ է գտնւել Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չէզոք գօտում գտնւող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողութեանը։
«alikonline.ir»- Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարեանը մարզային իշխանութեան ներկայացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտօնակատար Արման Սարիբեկեանի հետ այսօր ներկայ է գտնւել Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չէզոք գօտում գտնւող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողութեանը։ Գրում է Tert.am-ը:
Խաչն օծւել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի ձեռամբ, որից յետոյ հայկաձորցիների ջանքերով այն տեղադրւել է վանքի գմբեթին։
Խաչից եկեղեցին զրկւել էր դեռ 2015 թւականին՝ ուժեղ քամու հետեւանքով։ Բազմաթիւ փորձութիւններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասւել էին դեռ 1990-ականներին` անկախացման տարիներին, երբ Թուրքիան արդէն հասցրել էր փակել Հայաստանի հետ սահմանը։
Ըստ արձանագրութեան, եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ։