Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ Եւրասիական տնտեսական միութիւնը բոլոր հնարաւորութիւններն ունի դառնալու բազմաբեւեռ աշխարհի հզօր անկախ բեւեռներից մէկը։ Այս մասին ասւած է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակւած է Կրեմլի կայքում։
«alikonline.ir»- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ Եւրասիական տնտեսական միութիւնը բոլոր հնարաւորութիւններն ունի դառնալու բազմաբեւեռ աշխարհի հզօր անկախ բեւեռներից մէկը։ Այս մասին ասւած է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակւած է Կրեմլի կայքում։ Գրում է Tert.am-ը:
«Միութիւնը բոլոր հնարաւորութիւններն ունի դառնալու ձեւաւորւող բազմաբեւեռ աշխարհի հզօր, անկախ, ինքնաբաւ բեւեռներից մէկը, դառնալու ձգողութեան կենտրոն բոլոր անկախ պետութիւնների համար, որոնք կիսում են մեր արժէքները եւ ձգտում են համագործակցել Եւրասիական տնտեսական համայնքի հետ»,- ասւած է ուղերձում։
Եւրասիական տնտեսական միութիւնը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպութիւն է՝ օժտւած միջազգային իրաւասուբիեկտութեամբ եւ հիմնադրւած Եւրասիական տնտեսական միութեան մասին Պայմանագրով: Դրան անդամակցում են Հայաստանը, Բելառուս, Ղազախստանը, Ղրզստանը, Ռուսաստանը: