Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական լիարժէք առաքելութեան կազմում կը լինի հարիւր հոգի, ովքեր պարեկութիւն կիրականացնեն եւ կը տեղեկացնեն իրավիճակի մասին, Բրիւսէլում նախարարական հանդիպումից յետոյ ասուլիսին յայտարարեց ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձրագոյն ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը:
«alikonline.ir» - Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական լիարժէք առաքելութեան կազմում կը լինի հարիւր հոգի, ովքեր պարեկութիւն կիրականացնեն եւ կը տեղեկացնեն իրավիճակի մասին, Բրիւսէլում նախարարական հանդիպումից յետոյ ասուլիսին յայտարարեց ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձրագոյն ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է «Ազատութիւն»-ը։
Նա նշեց, որ սա կը նպաստի անվտանգութեան ապահովմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահութեան ամրապնդմանը: