Հա

Քաղաքական

24/01/2023 - 08:17

«Անկարան չի պաշտպանի Շւեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խօսելով անցած շաբաթ օրը Ստոկհոլմում տեղի ունեցած Ղուրանի այրման ակցիայի մասին, ասել է, որ Անկարան չի պաշտպանի Շւեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խօսելով անցած շաբաթ օրը Ստոկհոլմում տեղի ունեցած Ղուրանի այրման ակցիայի մասին, ասել է, որ Անկարան չի պաշտպանի Շւեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Գրում է Tert.am-ը:

«Շւեդիայում կատարւած զազրելի արարքը վիրաւորանք է բոլորի համար, ովքեր յարգում են մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները, ներառեալ մահմեդականների իրաւունքներն ու ազատութիւնները»,- Էրդողանի խօսքերն է մէջբերում «Անադոլու» գործակալութիւնը։

Եթէ Շւեդիան չյարգի Թուրքիային, ինչպէս նաեւ մահմեդականների կրօնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում «մեզանից ոչ մի աջակցութիւն չի ստանայ»,- ընդգծել է նա։

Շաբաթ օրը դանիացիակտիւիստ Ռասմուս Փալուդանը Շւեդիայում ակցիայի ժամանակ Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել է Ղուրանը՝ իսլամի սուրբ գիրքը, ինչը Թուրքիայի ԱԳՆ-ն որակել է «իսլամաֆոբ սադրիչ գործողութիւն»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։