Հա

Քաղաքական

24/01/2023 - 10:34

«Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմն այլեւս հիբրիդային չէ, այլ գրեթէ իրական». Լաւրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ Ռուսաստանի «հիբրիդային» պատերազմն արեւմտեան երկրների հետ գրեթէ վերածւել է «իսկական» պատերազմի։ Այս մասին նա ասել է Հարաւային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցութիւններից յետոյ: 

«alikonline.ir» - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ Ռուսաստանի «հիբրիդային» պատերազմն արեւմտեան երկրների հետ գրեթէ վերածւել է «իսկական» պատերազմի։ Այս մասին նա ասել է Հարաւային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցութիւններից յետոյ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Kommersant.ru-ն:

«Երբ մենք խօսում ենք այն մասին, թէ ինչ է կատարւում այնտեղ՝ Ուկրայինայում, մենք խօսում ենք այն մասին, որ սա այլեւս հիբրիդային պատերազմ չէ, այլ գրեթէ իրական, որը Արեւմուտքը երկար ժամանակ նախապատրաստում էր Ռուսաստանի դէմ՝ փորձելով ոչնչացնել ռուսական ամէն ինչ՝ լեզւից մինչեւ մշակոյթ, որը դարեր շարունակ եղել է Ուկրայինայում եւ արգելել մարդկանց խօսել իրենց մայրենի լեզւով»,- ասել է Սերգէյ Լաւրովը:

Յունւարի 18-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը յայտարարել էր, որ Ուկրայինայում ռուսական ռազմական գործողութիւնը պատասխան է Արեւմուտքի կողմից սանձազերծած «հիբրիդային պատերազմին»։ ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովը նաեւ նախօրէին ասել էր, որ արեւմտեան երկրները պրոքսի պատերազմ են վարում Ռուսաստանի դէմ, որը «ներառում է ռազմական գործողութիւններին անուղղակի մասնակցութեան եւ տնտեսական, ֆինանսական, իրաւական պատերազմի տարրեր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։