Ամերիկեան «Bloomberg» գործակալութիւնն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա փոխյարաբերութիւններին՝ նշելով որ դաշինքի առաջնորդները պէտք է ճնշում գործադրեն Էրդողանի վրայ, որպէսզի վերջինս հաւանութիւն տայ սկանդինաւեան երկրների անդամակցութեանը ՆԱՏՕ-ին:
«alikonline.ir»- Ամերիկեան «Bloomberg» գործակալութիւնն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա փոխյարաբերութիւններին՝ նշելով որ դաշինքի առաջնորդները պէտք է ճնշում գործադրեն Էրդողանի վրայ, որպէսզի վերջինս հաւանութիւն տայ սկանդինաւեան երկրների անդամակցութեանը ՆԱՏՕ-ին: Գրում է Tert.am-ը:
Հակառակ պարագայում, ըստ ամերիկեան լրատւական գործակալութեան հրապարակած յօդւածի, պէտք է օրակարգ բերւի Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, յօդւածում նշւում է նաեւ, որ Էրդողանն իր ազգայնական ընտրողների աջակցութեան կարիքն ունի նաեւ առաջիկայում կայանալիք ընտրութիւններից առաջ, ուստի նա այդ ուղղութեամբ քայլ չի անի։ Ըստ հրապարակման՝ Թուրքիայի յամառութիւնը ոչ միայն վտանգում է սկանդինաւեան երկրների անդամակցութեան նպատակները, այլեւ՝ Եւրոպայի անվտանգութիւնը:
«Bloomberg»-ի խմբագիրների առաջարկի համաձայն՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները պէտք է ճնշեն Էրդողանին, որպէսզի նա հաւանութիւն տայ սկանդինաւեան երկրների անդամակցութեանը ամենաուշը մինչեւ մայիսի 18-ը: Եթէ Թուրքիան դիմադրի, ապա ԱՄՆ Կոնգրեսը պէտք է պատասխան տայ՝ դադարեցնելով F-16 կործանիչների վաճառքը Անկարային: ՆԱՏՕ-ն պէտք է նւազեցնի Թուրքիայի մասնակցութիւնը համատեղ աշխատանքներին, զօրավարժութիւններին, եւ Էրդողանը չպէտք է մասնակցի յուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին: