Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի հարաւային Դենիզլի նահանգում հանրահաւաքի ժամանակ յայտարարել է, որ իրաւական տեսանկիւնից ինքը նախագահական նոր ժամկէտի համար առաջադրւելու իրաւունք ունի:
«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի հարաւային Դենիզլի նահանգում հանրահաւաքի ժամանակ յայտարարել է, որ իրաւական տեսանկիւնից ինքը նախագահական նոր ժամկէտի համար առաջադրւելու իրաւունք ունի, ըստ News.am-ի՝ յայտնում է TRT-ն։
Թուրքիայի նախագահը այդ կերպ պատասխանել է ընդդիմադիր քաղաքական գործիչների յայտարարութիւններին այն մասին, թէ ինքը երրորդ ժամկէտի համար առաջադրւելու իրաւունք չունի այն բանից յետոյ, երբ Թուրքիան 2018-ին կառավարման խորհրդարանական ձեւից անցում է կատարել նախագահականին:
«Թուրքիան 2018 թւականի ընտրութիւններում կառավարման նոր համակարգ է ընտրել։ Ժամանակաչափը (նախագահական ժամկէտների) զրոյացւել է։ 2018 թւականին ընտրւած նախագահը կառավարման նոր համակարգի առաջին նախագահն է»,- ասել է նա։