Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից չի ստացել ո՛չ կործանիչները, ո՛չ էլ դրանց համար վճարւած գումարները։ Այս մասին յայտնում է Anadolu գործակալութիւնը։
«alikonline.ir»- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից չի ստացել ո՛չ կործանիչները, ո՛չ էլ դրանց համար վճարւած գումարները։ Այս մասին յայտնում է Anadolu գործակալութիւնը։ Գրում է Tert.am-ը:
«Կային մարդիկ, ովքեր սպառնում էին մեզ C-400 գնելու առիթով՝ փոխարէնը ոչինչ չառաջարկելով։ Այժմ մենք բանակցում ենք F-16-ների մատակարարման շուրջ, սակայն մեզ մերժում են։ Մեզ խոստացել էին F-35 ինքնաթիռներ, բայց չկատարեցին իրենց խոստումը՝ չնայած, որ մենք վճարել ենք մօտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար։ Ինքնաթիռները չկան, գումարն էլ չի վերադարձւել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա նաեւ յաւելել է, որ Թուրքիան միշտ կատարում է իր խոստումները եւ նոյնն ակնկալում է նաեւ իր գործընկերներից։