Բելգիայի խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը բանաձեւ է ընդունել՝ Ադրբեջանին յորդորելով անմիջապէս բացել Լաչինի միջանցքը:
«alikonline.ir» - Բելգիայի խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը բանաձեւ է ընդունել՝ Ադրբեջանին յորդորելով անմիջապէս բացել Լաչինի միջանցքը: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի Twitter-ի էջը:
«Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձեւ, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար եւ Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է անում անմիջապէս բացել Լաչինի միջանցքը»,- նշւած է գրառման մէջ: