Հա

Քաղաքական

05/02/2023 - 14:30

«Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները կը հանդիպեն փետրւարին»․ Յուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը յայտարարել է, որ փետրւարին եռակողմ բանակցութիւնների շրջանակում կը կայանայ Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի պատւիրակութիւնների ներկայացուցիչների հանդիպումը:

«alikonline.ir» - Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը յայտարարել է, որ փետրւարին եռակողմ բանակցութիւնների շրջանակում կը կայանայ Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի պատւիրակութիւնների ներկայացուցիչների հանդիպումը, այս մասին հաղորդում է Yerkir.am-ը:

Նա, սակայն, չի նշել բանակցութիւնների ճշգրիտ ամսաթիւն ու վայրը։

«Փետրւարին Սիրիա-Ռուսաստան-Թուրքիա ձեւաչափով եռակողմ հանդիպման ընթացքում կը հաւաքւեն պաշտպանութեան եւ հետախուզութեան նախարարութիւնների տեխնիկական պատւիրակութիւնները։ Երկխօսութիւնը կը շարունակւի»,- թուրքական Sozcu թերթին տւած հարցազրոյցի շրջանակում ասել է Աքարը։

Դեկտեմբերի 27-ին Մոսկւայում բանակցութիւններ էին տեղի ունեցել Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան ղեկավարների միջեւ։ ՌԴ պաշտպանութեան նախարարութեան տւեալներով՝ գերատեսչութիւնների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպէս նաեւ այս երկրում ծայրայեղականների դէմ պայքարը։ Սիրիան դրական էր գնահատել հանդիպման արդիւնքները։

Յունւարի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Իրանը կարող է միանալ բանակցութիւններին՝ պատւիրակութիւնների յաջորդ հանդիպմանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը կողմ է արտայայտւել Իրանին բանակցութիւններում ընդգրկելու առաջարկին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։