Հա

Քաղաքական

07/02/2023 - 14:25

«ԼՂ-ն ի սկզբանէ պատկանել է Հայաստանին եւ միշտ բնակեցւած է եղել հիմնականում հայերով». Ջոֆրի Ռոբերտսոնի յօդւածը

Միջազգային իրաւունքի մասնագէտ Ջեֆրի Ռոբերտսոնը The Independent-ում յօդւած է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցութեամբ եւ շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանէ պատկանել է Հայաստանին եւ միշտ բնակեցւած է եղել հիմնականում հայերով: 

«alikonline.ir» - Միջազգային իրաւունքի մասնագէտ Ջեֆրի Ռոբերտսոնը The Independent-ում յօդւած է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցութեամբ եւ շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանէ պատկանել է Հայաստանին եւ միշտ բնակեցւած է եղել հիմնականում հայերով: Գրում է 168.am-ը:

Ջեֆրի Ռոբերտսոնը յօդւածը սկսել է հետեւեալ կերպ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Չինաստանը կարող են կանգնեցնել աւտորիտար Ադրբեջանին, որը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ 120 հազար բնակիչներին սովամահ անելու նպատակով:

Յօդւածագիրը շեշտել է, որ շրջափակումը մարդկութեան դէմ յանցագործութիւն է եւ հակասում է մի շարք պայմանագրերի, սակայն ադրբեջանցիները երկու ամիս է, ինչ շրջափակել են եւ դեռ շարունակում են շրջափակումը: Նշւում է, որ Լաչինի միջանցքը կենսական օղակ է՝ Ղարաբաղի հայերին ամէն օր 400 տոննա առաջին անհրաժեշտութեան ապրանքներ հասցնելու, ինչպէս նաեւ քաղաքացիների, դպրոցականների եւ շտապօգնութեան մեքենաների շարժի համար:

«Իհարկէ, դա աւելի արագ կը լինէր օդային փոխադրման ճանապարհով, սակայն Ադրբեջանի կառավարութիւնը սպառնացել է խոցել ցանկացած մարդատար կամ բեռնատար ինքնաթիռ, որը կը փորձի վայրէջք կատարել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում: Երկիրը Ադրբեջանի եւ պատմութեան գերին է. այն ի սկզբանէ պատկանել է Հայաստանին եւ միշտ բնակեցւած է եղել հիմնականում հայերով, որոնք յայտնի են իրենց վաղ քրիստոնէական եկեղեցիներով եւ իւրայատուկ գորգերով: 19-րդ դարում այն օկուպացւել է Ռուսաստանի կողմից, իսկ 1921 թւականին Ստալինը կամայականօրէն եւ սխալ կերպով այս քրիստոնէական անկլաւը ներառել է մահմեդական Ադրբեջանի կազմում՝ որպէս անկախ շրջան։ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ԼՂ ժողովուրդը անկախութիւն է պահանջել եւ պատերազմ մղել դրան հասնելու համար»,- նշւած է յօդւածում:

Ջեֆրի Ռոբերտսոնը նկատել է՝ յաղթանակից յետոյ հայերը յարաբերական խաղաղութիւն են ունեցել, մինչեւ 2020 թւականին Ադրբեջանը յարձակւել է: Նա նշել է նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մասին:

«Համաձայնագիրը երաշխաւորւեց Ռուսաստանի կողմից: ՌԴ-ն յատկացրեց 2000 «խաղաղապահի»՝ միջանցքը վերահսկելու , բայց նրանք ապացուցեցին, որ չեն կարող կամ գուցէ չեն ցանկանում ցրել միջանցքը փակած ինքնակոչ «բնապահպան ակտիւիստներին», որոնց խրախուսում է Ադրբեջանի կառավարութիւնը, որն ընդհանրապէս արգելում է ցոյցերը եւ բանտարկում ցուցարարներին»,- նշւած է յօդւածում:

Յօդւածագիրը նկատել է, որ «ցուցարարներից» շատերը դաջւածքներ ունեն, որը ապացուցում է, որ դրանք «Գորշ գայլեր»-ի անդամ են:

Շեշտւում է, որ «ցուցարարները» խրախուսւում են բռնապետ Իլհամ Ալիեւի կողմից: Յօդւածագիրը յիշեցնում է նաեւ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի նիստի ու անդամների պահանջի մասին: Յօդւածում նշւում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը միայն ուշացումով է կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ եւ յորդորել ցրել ցոյցը՝ յաւելելով, որ Ուկրայինայի իրադարձութիւններից յետոյ ՌԴ-ն ազդեցութիւնը կորցրել է:

 

Յարակից լուրեր

  • Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետութեան տարբերութիւնը
    Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետութեան տարբերութիւնը

    Նիկոլ Փաշինեան պարբերաբար իր վարած բանակցութիւններուն մասին նպատակային գաղափարներ կը յայտնէ: Այսպէս, մեր վերջին անկախութիւնները նպատակ ունեցած են Հայաստանի Հանրապետութեան ընդարձակումը: Ինք կը մտածէ, որ անկախութեան նպատակը պէտք է ըլլայ երկրի բարգաւաճումը եւ աւելի լաւ ապրելու ձգտումը:

  • «Հէնց Արցախը յայտնւի Ադրբեջանի կազմում՝ Հայաստանին կը մնան հաշւած շաբաթներ կամ ամիսներ». Սերժ Սրապիոնեան
    «Հէնց Արցախը յայտնւի Ադրբեջանի կազմում՝ Հայաստանին կը մնան հաշւած շաբաթներ կամ ամիսներ». Սերժ Սրապիոնեան

    Գրականագէտ Սերժ Սրապիոնեանն այն կարծիքին է, որ այս իրավիճակում Հայաստանում հոգեբանօրէն ամենաճնշւած տեսակներից է առաջին վարչապետ Վազգէն Մանուկեանը, որն յունիսի 6-ին կոչով դիմել էր ուժայիններին:

  • Ոտքի կանգնի՛ր, յունահայութիւն
    Ոտքի կանգնի՛ր, յունահայութիւն

    Ամբողջ հայ ժողովուրդը, Արցախէն ու Հայաստանէն մինչեւ Սփիւռքի ծայրամասերը, մտահոգութեամբ կը հետեւի Հայաստանի, Ատրպէյճանի ու մեծ ուժերուն միջեւ շարունակուող բանակցութիւններու զարգացումներուն, այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագիրի» ընդհանուր տարազումին մէջ, որուն հիմնական եւ ամէնէն մտահոգիչ բաժինը դարձած է Արցախի ու անոր վրայ ապրող ժողովուրդի ապագան։

  • Անջատում յանուն թրքութեան
    Անջատում յանուն թրքութեան

    «Ես իրաւասու եմ պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետութեան շահը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող իր ապագան որոշի»։ Եթէ 6 կամ 8 տարի առաջ Հայաստանի որեւէ պաշտօնեայ նման յայտարարութիւն անէր, նրա հետ լաւագոյն դէպքում տեղի կունենար այն, ինչ պատահեց գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին՝ 2020թ. նոյեմբերի 9-ին։ Բայց այսօր նման յայտարարութիւն է հնչում Հայաստանի նոյն արտգործնախարար Արարատ Միրզոյենի կողմից եւ հնչում է անհետեւանք։

  • «Սերժ Սարգսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Արցախը, բանակն ու եկեղեցին Փաշինեանի եւ Թուրքիայի ընդհանուր թշնամին են». Էլբակեան
    «Սերժ Սարգսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Արցախը, բանակն ու եկեղեցին Փաշինեանի եւ Թուրքիայի ընդհանուր թշնամին են». Էլբակեան

    168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով Քիշնեւից յետոյ մինչեւ հոկտեմբեր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով պլանաւորւած հանդիպումների մասին, նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Էդգար Էլբակեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։