Հա

Քաղաքական

12/02/2023 - 10:45

ԱՀԿ-ն 35 տոննա բուժսարքաւորումներ է հասցրել Սիրիա․ Հալէպ է ժամանել Թեդրոս Գեբրէյեսուսը

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը 35 տոննա բուժսարքաւորումներ է հասցրել Սիրիա՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։ Առաջիկայ օրերին երկրում վայրէջք կը կատարի 30 տոննա բեռով երկրորդ ինքնաթիռը։

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը 35 տոննա բուժսարքաւորումներ է հասցրել Սիրիա՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։ Առաջիկայ օրերին երկրում վայրէջք կը կատարի 30 տոննա բեռով երկրորդ ինքնաթիռը։ Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին Հալէպի օդանաւակայանում յայտնել է ԱՀԿ գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը։

Սիրիայի առողջապահութեան նախարար Հասան ալ-Գաբաշը կարեւորել է ԱՀԿ գլխաւոր տնօրէնի այցը՝ «երկրաշարժի վնասի չափերը, ինչպէս նաեւ բուսարքաւորումների ու դեղամիջոցների պակասը գնահատելու» տեսանկիւնից։

Սիրիական SANA լրատւական գործակալութեան տւեալներով՝ Գեբրէյեսուսը հանդիպելու է Հալէպի նահանգապետի հետ, այցելելու է հիւանդանոցներ ու տուժածների ժամանակաւոր կացարաններ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։