Հա

Քաղաքական

23/02/2023 - 08:37

Ոչ մի միջանցքային տրամաբանութեան մասին խօսք չի գնում. Կոպիրկին. 24news.am

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների յանձնախումբը, որը քննարկում է Հարաւային Կովկասում տնտեսական ենթակառուցւածքների ու ճանապարհների ապաշրջափակման մասին հարցը, չի բանակցում ՀՀ տարածքով անցնող որեւիցէ միջանցքի մասին, ինչպէս բազմիցս նշել է ռուսական կողմը։ Այս մասին 24News-ի հետ զրոյցում յայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինը։

«alikonline.ir»- Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների յանձնախումբը, որը քննարկում է Հարաւային Կովկասում տնտեսական ենթակառուցւածքների ու ճանապարհների ապաշրջափակման մասին հարցը, չի բանակցում ՀՀ տարածքով անցնող որեւիցէ միջանցքի մասին, ինչպէս բազմիցս նշել է ռուսական կողմը։ Այս մասին 24News-ի հետ զրոյցում յայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինը։ Գրում է News.am-ը:

Յիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական կողմը հրապարակել էր Բաքւում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ հարցազրոյց եւ նրան վերագրել մի արտայայտութիւն, ըստ որի իբր «ռուսական կողմը խնդիր չի տեսնում Զանգեզուրի միջանցքի բացման մէջ»։

«Ես ներկայ չեմ գտնւում այդ բանակցութիւններին, դրանով զբաղւում են երեք երկրների փոխվարչապետերն ու մասնագէտները, բայց ռուսական դիրքորոշումը մի քանի անգամ յստակ յայտարարւել է համանախագահ, մեր փոխվարչապետ Ալեքսէյ Օւերչուկի կողմից, որ ոչ մի միջանցքային տարամաբանութեան մասին խօսք չի գնում։ Ինչ վերաբերւում է դեսպանի յայտարարութիւններին, որքանով որ ես ծանօթ եմ, ոչ մի միջանցքի մասին չի խօսել, այլ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին», - ասել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։