Հա

Քաղաքական

27/02/2023 - 10:35

«ԱՄՆ-ում եկել են այն եզրակացութեան, որ COVID-19-ի հաւանական աղբիւրը չինական լաբորատորիայից արտահոսքն է»․ WSJ

Լաբորատորիայից արտահոսքը եղել է COVID-19 համավարակի ամենահաւանական աղբիւրը, որը քաոս է առաջացրել ամբողջ աշխարհում:

«alikonline.ir» - Լաբորատորիայից արտահոսքը եղել է COVID-19 համավարակի ամենահաւանական աղբիւրը, որը քաոս է առաջացրել ամբողջ աշխարհում, ըստ News.am-ի՝ գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարարութեան տւեալները:

Ըստ գաղտնի հետախուզական զեկոյցի, որը ներկայացւել է Սպիտակ տանը եւ Կոնգրեսի հիմնական անդամներին, մահացու վիրուսը, հաւանաբար, տարածւել է չինական լաբորատորիայում անսարքութեան պատճառով:

ԱՄՆ էներգետիկայի նախարարութիւնը նախկինում չի որոշել վիրուսի աղբիւրը։

Այս եզրակացութիւնը բացատրւում է հետախուզական նոր տւեալներով, սակայն գաղտնի զեկոյցին ծանօթ աղբիւրների համաձայն՝ նախարարութիւնն իր դատողութիւնն արել է «վստահութեան ցածր աստիճանով», գրում է ամերիկեան հրատարակութիւնը։

Զեկոյցում նաեւ ասւում է, որ միւս գերատեսչութիւնները կարծում են, թէ վիրուսի տարածումը, ամենայն հաւանականութեամբ, եղել է բնական փոխանցման հետեւանք, մինչդեռ միւսները դեռեւս չեն կողմնորոշւել:

Աւելի վաղ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը դադարեցրել էր SARS-CoV-2 վիրուսի ծագման հետաքննութիւնը, որը կորոնավիրուսի համավարակ էր առաջացրել՝ պատճառաբանելով Չինաստանում քննադատական հետազօտութիւններ իրականացնելու փորձերի հետ կապւած խնդիրները: Այս մասին յայտնում է Nature միջազգային գիտական ամսագիրը։ Այս տեղեկութիւնն ամսագրին հաստատել է ԱՀԿ փորձագէտ Մարիա վան Կերկխովէն։

Նրա տեղեկատւութեամբ ԱՀԿ-ն նախատեսել է համապատասխան աշխատանք իրականացնել փուլ առ փուլ, սակայն այս ծրագիրը փոխւել է։ Փորձագէտի խօսքով՝ ամբողջ աշխարհում անցկացւող քաղաքականութիւնը խանգարում է SARS-CoV-2-ի ծագումը հասկանալու առաջընթացին։

 

Յարակից լուրեր

  • Բայդէնը յայտարարել է, որ մտադիր է հանդիպել Սի Ցզինպինի հետ
    Բայդէնը յայտարարել է, որ մտադիր է հանդիպել Սի Ցզինպինի հետ

    ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը յայտարարել է, որ մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն չի նշել հնարաւոր բանակցութիւնների ժամկէտները:

  • Բայդէնի վրայ յարձակւելու հերթական թուրքական փորձը՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար
    Բայդէնի վրայ յարձակւելու հերթական թուրքական փորձը՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար

    Երբ Թուրքիան եւ նրա ժխտողական կողմնակիցները պարտւում են Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը արգելափակելու ճակատամարտում, նրանք դիմում են անհեթեթ յարձակումների, ինչպէս, օրինակ՝ յայտարարելով նախագահ Բայդէնին պաշտօնազրկելու իրենց ցանկութեան մասին նրա պաշտօնավարումից յետոյ, ծիծաղելի մի գաղափար, որը բացայայտել եմ իմ աւելի վաղ յօդւածում:

  • ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգեւոր ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ
    ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգեւոր ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ

    ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատութեան յանձնաժողովի (USCIRF) 2022 թւականի կրօնական ազատութեան վերաբերեալ զեկոյցը։ Ադրբեջանը ներառւել է յատուկ հսկողութեան տակ գտնւող երկրների ցանկում:

  • Ի՞նչ տուին քառօրեայ բանակցութիւնները
    Ի՞նչ տուին քառօրեայ բանակցութիւնները

    Ապրիլ ամսուան վերջերուն Մոսկուայէն յայտարարուեցաւ, որ Հայաստանի ու Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարները ընդունած են հանդիպիլ Մոսկուայի մէջ: Այդ հանդիպումը տեղի չունեցաւ սակայն: Մոսկուայի փոխարէն երկու նախարարները բանակցութիւններ վարեցին Ուաշինկթընի մէջ, մայիս 1-էն սկսեալ յաջորդական չորս օրերու տեւողութեամբ: Բանակցութիւններու բացումին ու փակումին մասնակցեցաւ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Էնթընի Պլինքընը: Չորս օր տեւողութեամբ քննարկումները շօշափելի արդիւնք ապահոված պէտք է ըլլան. բանակցութիւններուն աւարտին կատարուած յայտարարութիւնները ոչինչ կը փոխանցեն: 

  • «Փաշինեանը, երեւում է, հիմա էլ ինչ-որ ակնկալիքներ Մոսկւայից ունի, սա խաղ է». Տարասով
    «Փաշինեանը, երեւում է, հիմա էլ ինչ-որ ակնկալիքներ Մոսկւայից ունի, սա խաղ է». Տարասով

    Գնահատելով վաշինգտոնեան բանակցութիւնների արդիւնքները, այցը Մոսկւա եւ դրանից յետոյ սպասւող բարձրաստիճան բանակցութիւնները՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ վաշինգտոնեան բանակցութիւններն այնպէս, ինչպէս ներկայացւեցին եւ ինչ արդիւնքներ ձեռք բերւեցին, կարելի է համարել լիարժէք տապալում, քանի որ կողմերը խօսում են մեզ յայտնի ամենակարեւոր հարցերում կոնսենսուսի բացակայութեան մասին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։