Երկրաշարժից տուժածներին աջակցելու նպատակով մարդասիրական օգնութեամբ Սիրիա է ժամանել 244 ինքնաթիռ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է Սիրիայի տեղական ինքնակառավարման եւ շրջակայ միջավայրի փոխնախարար Մոաթազ Քաթանը։
«alikonline.ir» - Երկրաշարժից տուժածներին աջակցելու նպատակով մարդասիրական օգնութեամբ Սիրիա է ժամանել 244 ինքնաթիռ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է Սիրիայի տեղական ինքնակառավարման եւ շրջակայ միջավայրի փոխնախարար Մոաթազ Քաթանը։
«Մինչ այժմ Սիրիա է ժամանել մարդասիրական օգնութեան 244 ինքնաթիռ, ինչպէս նաեւ մարդասիրական օգնութեան աւտոշարասիւններ, որոնք հատել են ցամաքային սահմանը՝ երկրաշարժին օգնելու համար»,- նշել է Քաթանը։
Նա շնորհակալութիւն է յայտնել բոլոր արաբական եւ միւս երկրներին, որոնք տարերային աղէտի առաջին իսկ րոպէներից աջակցել են Սիրիային:
«Այս օգնութիւնը կարեկցանքի եւ աջակցութեան արտայայտութիւն է սիրիական պետութեանը աղէտի հետեւանքների յաղթահարման գործում»,- շեշտել է փոխնախարարը:
Նա ընդգծել է, որ Սիրիայի իշխանութիւնները երկրաշարժի հետեւանքների պատճառով կանգնած են լուրջ մարտահրաւէրների առաջ, որոնք աջակցութիւն են պահանջում՝ հաշւի առնելով 12-ամեայ պատերազմից յետոյ սիրիական պետութեան հնարաւորութիւնները։