Հա

Քաղաքական

09/03/2023 - 13:50

Վրաստանի իշխող կուսակցութիւնը խորհրդարանից յետ է կանչել օտարերկրեայ գործակալների մասին աղմկահարոյց օրինագիծը

Բողոքի զանգւածային ակցիաներից յետոյ Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցութիւնը որոշել է խորհրդարանից յետ կանչել օտարերկրեայ գործակալների մասին աղմկայարոյց օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալութեան վրացական ծառայութեանը:

«alikonline.ir» - Բողոքի զանգւածային ակցիաներից յետոյ Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցութիւնը որոշել է խորհրդարանից յետ կանչել օտարերկրեայ գործակալների մասին աղմկայարոյց օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալութեան վրացական ծառայութեանը:

Օրինագիծը յետ կանչելու մասին համատեղ յայտարարութիւն են տարածել իշխող թիմը՝ խորհրդարանական մեծամասնութիւնը, ինչպէս նաեւ օրինագծի նախաձեռնող «Ժողովրդի իշխանութիւն» հասարակական շարժումը։
Երկու օր շարունակ Վրաստանի մայրաքաղաքում լայնամասշտաբ ցոյցեր էին տեղի ունենում, որոնք ուղեկցւում էին անկարգութիւններով եւ իրաւապահների հետ բախումներով:

Բողոքի ակցիայի մասնակիցները դէմ էին առաջին ընթերցմամբ ընդունւած «Օտարերկրեայ ազդեցութեան թափանցիկութեան մասին» օրէնքի նախագծին, համաձայն որի՝ օտարերկրեայ ազդեցութեան գործակալներ են համարւում իրաւաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից աւելին ստացւում է արտասահմանից:

Իշխող կուսակցութիւնը եւ օրինագծի հեղինակները պնդում էին, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպութիւնների ֆինանսաւորման թափանցիկութեան ապահովումն է, մինչդեռ նախագծի ընդդիմախօսները միաձայն յայտարարում էին, որ օրինագծերն ուղղակիօրէն շեղւում են արեւմտամէտ կուրսից եւ ծառայում մէկ նպատակի՝ թոյլ չտալ Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցութեան թեկնածուի կարգավիճակ, ինչը Վրաստանի Սահմանադրութեան խախտում է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։