Մեծ Բրիտանիան պատրաստ է երկխօսել Ռուսաստանի հետ ուկրայինական հակամարտութեան աւարտից յետոյ:
«alikonline.ir»- Մեծ Բրիտանիան պատրաստ է երկխօսել Ռուսաստանի հետ ուկրայինական հակամարտութեան աւարտից յետոյ:
Համընդհանուր խնդիրների լուծման նպատակով Մեծ Բրիտանիան պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ լիարժէք երկխօսութեան՝ Ուկրայինայի հակամարտութեան կարգաւորումից յետոյ:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 13-ին կայացած ճեպազրոյցում նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Ռիշի Սունակը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին:
«Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ, երբ դրա համար յարմար պահ լինի՝ կառավարելու աշխարհաքաղաքական համակարգային ռիսկերը»,- ասել է նա։
Կառավարութեան ղեկավարը յաւելել է, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած երկրի հետ, որը կը հետեւի աշխարհակարգի կայունութեանը, որը, ըստ Լոնդոնի, խաթարւել է Ուկրայինայում ռուսական յատուկ ռազմական գործողութեան մեկնարկի պատճառով: