ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին երկխօսութեան եւ էսկալացիայից խուսափելու կոչ է արել։ Այս մասին ճեպազրոյցում յայտարարել է գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցիչ Ստեֆան Դիւժարիկը` ի պատասխան Սեւ ծովում ամերիկեան անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադէպը մեկնաբանելու խնդրանքի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«alikonline.ir»- ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին երկխօսութեան եւ էսկալացիայից խուսափելու կոչ է արել։ Այս մասին ճեպազրոյցում յայտարարել է գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցիչ Ստեֆան Դիւժարիկը` ի պատասխան Սեւ ծովում ամերիկեան անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադէպը մեկնաբանելու խնդրանքի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Գրում է Tert.am-ը:
«Մենք զրոյական տեղեկութիւն ունենք այն մասին, թէ կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Մեր ունեցած միակ տեղեկութիւնը լրատւամիջոցներից է։ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի արձագանքը կը լինէր այնպիսին, ինչպիսին դուք ակնկալում էք՝ նա երկխօսութեան եւ ցանկացած էսկալացիայից խուսափելու կոչ կանէր»,- ասել է Դիւժարիկը։
Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտնել է, որ երեքշաբթի առաւօտեան ամերիկեան MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ անջատւած տրանսպոնդերներով, խախտել է Սեւ ծովի օդային տարածքի օգտագործման ժամանակաւոր ռեժիմի տարածքի սահմանները։ Անօդաչու թռչող սարքը շարժւել է դէպի Ռուսաստանի սահման, ռուսական կործանիչներն օդ են բարձրացւել՝ խախտողին նոյնականացնելու համար։ Կտրուկ մանեւրելու պատճառով անօդաչու սարքը անցել է բարձրութեան կորստով անկառավարելի թռիչքի եւ ընկել ջուրը։ Ռուսական կործանիչները չեն շփւել MQ-9-ի հետ, չեն կիրառել օդային զինատեսակներ եւ ապահով վերադարձել են իրենց բազայի օդակայան, ընդգծել է ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը։