Լեհաստանի նախագահ Անջէյ Դուդան հինգշաբթի դարձաւ ՆԱՏՕ-ի անդամ պետութեան առաջին ղեկավարը, որը կործանիչներ խոստացաւ Կիեւին։
Դուդան յայտարարեց, որ չորս ՄիԳ-29 կործանիչներ կը յանձնւեն Ուկրայինային առաջիկայ օրերին, միւսները, նրա խօսքով, տեխնիկական սպասարկում են անցնում եւ, հաւանաբար, կը փոխանցւեն յաջորդաբար։ Չորս կործանիչները կարող են համեստ թւալ, բայց դա կոթողային քայլ է:
«alikonline.ir» - Լեհաստանի նախագահ Անջէյ Դուդան հինգշաբթի դարձաւ ՆԱՏՕ-ի անդամ պետութեան առաջին ղեկավարը, որը կործանիչներ խոստացաւ Կիեւին։
Դուդան յայտարարեց, որ չորս ՄիԳ-29 կործանիչներ կը յանձնւեն Ուկրայինային առաջիկայ օրերին, միւսները, նրա խօսքով, տեխնիկական սպասարկում են անցնում եւ, հաւանաբար, կը փոխանցւեն յաջորդաբար։ Չորս կործանիչները կարող են համեստ թւալ, բայց դա կոթողային քայլ է, ըստ News.am-ի՝ նշել է СNN-ը։
«Արդեօ՞ք սա կը փոխի իրավիճակը։ Քաղաքական մակարդակով, անշուշտ, կարող է։ Նման աջակցութիւնը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ, որի արդիւնքում աւելի շատ եւրոպական երկրներ կը սկսեն կործանիչներ մատակարարել Ուկրայինա։
Լեհաստանի խոստումից մէկ օր յետոյ Սլովակիայի վարչապետ Էդւարդ Հեգէրը յայտարարեց, որ իր կառավարութիւնը 13 ՄիԳ կործանիչ կուղարկի Ուկրայինայի պաշտպանութեանն աջակցելու համար։ Միանգամայն հաւանական է, որ եւրոպական երկրները կը հետեւեն այս օրինակին եւ իրենց խորհրդային արտադրութեան ՄիԳ-երը «կազատեն» սեփական ՌՕՈՒ-ից։
Հէնց այսպէս է վարւում Լեհաստանը։ Անցած տարի երկիրը Հարաւային Կորէայի հետ ստորագրել է 14,5 մլրդ դոլարի պատմական պաշտպանական պայմանագիր, որը ներառում է 48 FA-50 ինքնաթիռների ձեռքբերում, ինչպէս նաեւ համալրել է F-35 Lighting II ամերիկեան սթելս-կործանիչների իր լրակազմը։ Եւս մէկ գործնական առաւելութիւն է այն, որ քանի որ եւրոպական շատ երկրներ ունեն ՄիԳ-29 ինքնաթիռներ, դրանց պահեստամասերը հասանելի են ուկրայինական ինքնաթիռների նորոգման եւ պասարկման համար»,- նշել է հեռուստաալիքը։
Յայտնի պատճառներով Ուկրայինայի ռազմաօդային ուժերի ստոյգ կազմը, որոնք, ամենայն հաւանականութեամբ, մօտ մէկ տասներորդով քիչ են ռուսականից, գաղտնի է մնում։
«Ուկրայինան ժառանգել է տասնեակ խորհրդային ՄիԳ-29 ինքնաթիռներ 1991թ. Խորհրդային փլուզումից յետոյ։ Բայց Ղրիմի անեքսիայից յետոյ նրա զինանոցը նոսրացել է։
ՄիԳ-29-ները անալոգային ինքնաթիռներ են, որոնք օգտագործում են թռիչքի հին տեխնոլոգիան։ Զելենսկու պահանջած F-16-ները թւային են։ ՄիԳ-երը կարելի է օգտագործել կարճ մարտական թռիչքների համար, դրանք կարող են կիրառել զէնք եւ խփել լաւ մանեւրայնութեամբ ռուսական ինքնաթիռներ փոքր հեռաւորութիւնից։ Բայց F-16-ները կարող են աւելի երկար թռչել, դրանք աւելի ունիւերսալ են, ունեն սպառազինութեան ինտեգրւած համակարգեր եւ զգալիօրէն աւելի լաւ հեռահար եւ ռադիոլոկացիոն հնարաւորութիւններ, ինչն ապահովում է աւելի լաւ վաղ նախազգուշացման հնարաւորութիւնը»,- տեղեկացրել է СNN-ը։
Վերլուծաբան, Լոնդոնի Միաւորւած զինւած ուժերի Թագաւորական ինստիտուտի (RUSI) գիտաշխատող Ալեքս Ուոլմսլին օգտագործել է «1990-ականների նոութբուքի համեմատութիւնը նորագոյն MacBook-ի հետ։ Կամ՝ Ford Escort-ի եւ Porsche-ի համեմատութիւնը։ Ըստ էութեան, դրանք նոյն բանն են անում՝ թռչում են եւ հրթիռներ արձակում, բայց ՄիԳ-երն այդքան էլ հզօր չեն»։
ԱՄՆ-ն մինչ այժմ ընդդիմանում էր Ուկրայինային F-16-ներ տրամադրելու կոչերին՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սրումից խուսափելու, ինչպէս նաեւ պրակտիկ չլինելու հիմնաւորմամբ։ Հակամարտութեան աղէտալի զարգացումից խուսափելու մասին յիշել են այս շաբաթ՝ այն բանից յետոյ, երբ ռուսական ինքնաթիռը Սեւ ծովում 32 մլն դոլար արժողութեամբ ամերիկեան Reaper անօդաչու խփեց՝ ռուսական եւ ամերիկեան ինքնաթիռների ուղիղ շփման առաջին դէպքը պատերազմն սկսւելուց ի վեր։
Այնուամենայնիւ, դիմադրութիւնից մատակարարումների անցում կատարւել է նաեւ նախկինում. ԱՄՆ-ն համաձայնեց Ուկրայինա մատակարարել M1 Abrams տանկեր այն բանից յետոյ, երբ Գերմանիան փոխեց Leopard II տանկերի հետ կապւած քաղաքականութիւնը։
Բայց պրակտիկ չլինելու փաստարկը պարզապէս քաղաքական մի ինչ-որ հնարք չէ։ Ուկրայինական ՌՕՈՒ-ն արդէն շահագործում է ՄիԳ կործանիչներ, ուստի կը կարողանայ դրանք օգտագործել ստանալուց անմիջապէս յետոյ, այն դէպքում, երբ ՄիԳ-29 օդաչուի ուսուցանման վրայ F-16-ի համար՝ ամիսներ կանցնեն։ Էլ չենք ասում այն մասին, որ ուկրայինացի օդաչուները դեֆիցիտ են։
Պահեստի գեներալ-լէյտենանտ Մարկ Հերթլինգը նշել է, որ այն դէպքում, երբ ուկրայինացիները շատ լաւ են յարմարւում նոր կոմպլեկտներին, ինչպիսին են յարմարաւէտ HIMARS-ներն ու Javelin-ները, F-16-ները «միանգամայն այլ բան են»։ Դրանք շարժչի տարբեր մասեր ունեն, կրակի կառավարման կառուցւածքն ու համակարգերը կրակ վարելու եւ ռումբեր նետելու համար տարբեր են։
«Շատերն են ցանկանում, որպէսզի Ուկրայինայում ամւն բան տեղի ունենայ հէնց հիմա,- ասում է Հերթլինգը,- բայց առանց խաղաղ ժամանակներում բազմամեայ պատրաստութեան եւ առանց սպասարկման ու նորոգման կարգաւորման՝ դուք պարզապէս չէք ստանայ այն արդիւնքները, որոնց մասին մտածում էք»։
Խոստացւած առաջին կործանիչները կը բարձրացնեն Ուկրայինայի հակաօդային պաշտպանութեան մակարդակը, բայց որեւէ կերպ չեն փոխի իրավիճակն ու չեն ապահովի Ուկրայինայի գերազանցութիւնը հակամարտութիւնում, ընդգծել է հեռուստաալիքը։
F-16 RAF կործանիչի նախկին օդաչու Ուիլիամ Հիլփինը СNN-ին ասել է. «Ասացւածք կայ. եթէ սերնդից յետ ես մնացել, իմաստ չունի վերադառնալ։ Այժմ ուկրայինական ՌՕՈՒ-ն յետ է մնում ռուսականից մի ամբողջ սերնդով։ F-16-ները այդ ուժերը մի սերունդ առաջ կը մղեն»։
Ահա թէ որն է դիլեման։ Ուկրայինային F-16 կործանիչներ (որոնք հսկայական ուսուցում են պահանջում ակտիւ հակամարտութեան թէժ փուլում) տրամադրելու նպատակայարմարութիւնն ակնյայտ է։ Բայց առանց դրանց՝ գերազանցութեան նւաճումն օդում էլ աւելի անհասանելի է դառնում։