Իմ այս քննարկումը մեծ թւով հայ համալսարանական դասախօսների եւ հայաստանյան լրատւամիջոցներում աշխատող մարդկանց, կամ քաղաքական կուսակցութիւնների ակտիւիստների եւ պատգամաւորական շրջանակների հետ զրոյցի եւ հարցումների արդիւնք է, ինչը կատարել եմ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում:
«Իմ այս քննարկումը մեծ թւով հայ համալսարանական դասախօսների եւ հայաստանյան լրատւամիջոցներում աշխատող մարդկանց, կամ քաղաքական կուսակցութիւնների ակտիւիստների եւ պատգամաւորական շրջանակների հետ զրոյցի եւ հարցումների արդիւնք է, ինչը կատարել եմ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում:
Արձանագրւած կարեւոր կէտերից առաջինը վերաբերւում է Հայաստանում առկայ տնտեսական մօտեցումներին։ Պէտք է զգուշանալ Թուրքիայի եւ Էրդողանի վարչակարգի՝ Հայաստանում տնտեսական ներկայութիւն ունենալու ջանքերից, յատկապէս այն հնարաւորութիւնների, որոնք ձեռք է բերելու Թուրքիան Հայաստանի հետ սահմանները բացելու դէպքում։
Տարբեր մօտեցումներով վերլուծաբաններն ընդգծում են, որ դա կը բերի Հայաստանում Թուրքիայի տնտեսական միջամտութեան աւելացմանը, եւ հաշւի առնելով Հայաստանի տնտեսական բազայի թուլութիւնը (Թուրքիայի համեմատ) Անկարան կարող է արագօրէն յայտնւել վերահսկողի դերում՝ Հայաստանի տնտեսութեան տարբեր բաժիններում։ Դա նոյնիսկ կարող է յանգեցնել Հայաստանի գիւղատնտեսութեան արդիւնաբերութեան կործանմանը։
Մենք գիտենք, որ Թուրքիան դա արդէն արել է Վրաստանում, եւ Թուրքիայի գաղութատիրական նկրտումները պարզ են բոլորի համար: Ի տարբերութիւն Իրանի, Թուրքիան չի ձգտում բալանսաւորւած յարաբերութիւնների։ Դեռ աւելին, այն ձգտելու է գերակայելով շահագործել Հայաստանի տնտեսութիւնը։ Հայաստանի ներկայ համակարգում ակտիւ գործունէութիւն են ծաւալել այնպիսի անհատներ, ովքեր իրականացնում են, ովքեր իրենց տիրոյթում են պահում այդ երկրի հիմնական շուկաները։ Նրանց պահեստները լի են թուրքական ապրանքանիշերով, որոնք, իհարկէ, շուկայ են հանւում որպէս վրացական, կամ ռուսական ապրանքներ։ Սակայն պարզ է, որ դրանք ներկրւել են Թուրքիայից։
Երկրորդ կէտը, որին պիտի անդրադառնամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հաւանականութիւնն է, որը կը յանգեցնի թուրք արտադրողների ներհոսքը Հայաստան, իսկ դրանից յետոյ՝ Հայաստանում թուրք աշխատուժի առկայութեանը, եւ բնականաբար Հայաստանում ստեղծւած աշխատատեղերի զբաղեցմանը, կամ աւելի ճիշտ՝ դրանց խլմանը: Հնարաւորութիւն, որը ներկայ պահին այնքան էլ գովելի վիճակում չէ, ուր մնաց դրանք տեղացիների ձեռքից խլելը: Միանգամայն պարզ է, որ Թուրքիայի վարքագիծը տնտեսական գործունէութեան անւան տակ կրելու է հետախուզական-անվտանգային-լրտեսական նպատակ, ինչով հետագայում Թուրքիան վարելու է ատելութիւն սերմանելու քաղաքականութիւն։ Այս ներկայութեան արդիւնքներից մէկն է լինելու նաեւ Իրանի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի յարաբերութիւնների քայքայումը։ Այնպէս որ, չպէտք է կասկածի տակ դնել Թուրքիայի հիմնական նպատակը լապւած տնտեսական ազդեցութեան միջոցով Հայաստանը թուլացնելու հարցում։
Եւս մէկ փաստ, որի համաձայն ներկայումս Թուրքիայում աշխատում է աւելի քան 100,000 հայաստանցի, ովքեր ունեն ցածր մակարդակի, կամ սեւ աշխատանք, իսկ Բաքւի ու Հայաստանի միջեւ հերթական լարւածութեան դէպքում Թուրքիան սպառնում է նրանց վտարել, կամ սպառնում է Հայաստանին փակել օդային սահմանները։ Հայաստանում Թուրքիայի տնտեսական ազդեցութեան փաստը պէտք է լուրջ վերաբերմունքի առիթ դառնայ: Յուսով եմ Իրանի պետական այրերի կողմից չի անտեսւի նման վտանգի առկայութիւնը:
Հայաստանի ռազմական ոլորտի հետ կապւած, չմանրամասնելով, պէտք է արձանագրել, որ Հայաստանը բաւարար եւ համապատասխան գործունէութիւն չի իրականացրել համահունչ եւ հզօր բանակ ունենալու համար։ Զէնք, սպառազինութեան համար գնումները նոյնպէս բաւարար ծաւալներ չունեն: Էլ չասենք, որ քաղաքական հաշւեյարդարի տեսքով զտումների իրականացման փաստով բանակը շարունակ զրկւում է մասնագիտացւած ներուժից, ովքեր համապատասխան փորձ ունեն ռազմական տարբեր ոլորտներում: Իսկ սրանք ռիսկային իրավիճակ են ստեղծում երկրի համար, որի ուղղութեամբ է կարծես գնում Հայաստանի կառավարութիւնը շարունակելով որդեգրած ընթացքը:
Յաջորդը Հայաստանի անվտանգութեան համակարգն է, որը կարծես այնքան էլ արդիականացւած կամ ուժեղացւած չէ։ Իսկ սա չափազանց վտանգաւոր է եւ խոցելի է դարձնում խաղաղութեան դիսկուրսը, որը փորձում է վարել Հայաստանի գործող իշխանութիւնը, բանակը պատշաճ վերակառուցելու բացակայութեան հետ մէկտեղ։ Լուր է տարածւել նաեւ այն մասին, որ Հայաստանի կառավարութիւնը ձգտում է ստեղծել արտաքին անվտանգութեան հետախուզական ծառայութիւն, եւ որ ԱՄՆ-ը եւ Անգլիան կանգնած են այս գաղափարի գործարկման հետեւում, կամ ուղղորդելու են այն: Սա կարող է մտահոգութեան առիթ դառնալ: Նման ծառայութիւններն այլ ուղղութիւններով է շարժւում, քան խաղաղութեանն ու անվտանգութեանն է պէտք, եւ առնչութիւն չի կարող ունենալ Իրանի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի յարաբերութիւնների բարելաւման հետ:
Միւս կէտը, Հայաստանում քաղաքական կուսակցութիւնների քանակն է։ Երեք միլիոն բնակչութիւն ունեցող երկրի համար թւով շատ քաղաքական կուսակցութիւն ունենալը չի նպաստում Հայաստանի ազգային գործընթացների եւ ազգային միասնութեան ամրապնդմանը։ Յատկապէս հաշւի առնելով այն բազմաթիւ տարակարծութիւններն ու հակադիր տեսակէտները, որոնք յաճախ ունենում են այս կուսակցութիւնները։ Ամէն դէպքում, կուսակցութիւնների մեծ թիւը դրական յատկանիշ չէ Հայաստանի պէս երկրի համար:
Դիւանագիտութեան ոլորտը կարեւորագոյն ասպարէզներից է, որին պէտք է անդրադառնալ մի քանի նշումներով։ Հայեացք նետելով Հայաստանի ներկայ իշխանութեան վարած դիւանագիտութեանը եւ տեղի ունեցածին միանգամայն տեսանելի է դառնում Թուրքիայի եւ Բաքւի կամքին տրւող տուրքը, որը կարելի է մեկնաբանել թուլութիւն եւ անկարողութիւն, այն էլ այդ երկու ագրեսոր երկրների նկատմամբ, որոնք շատ լուրջ սպառնալիք են Հայաստանի գոյութեան համար: Իսկ սա հէնց այն պատկերն է, որը Փաշինեանի Հայաստանն է ներկայացրել իր մասին:
Թիւր կարծիք է, եթէ մտածենք, որ Հայաստանն այս պատկերով կը կարողանայ կասեցնել այս երկրների ագրեսիան։ Շատ օրինակներ կարելի է բերել։ Օրինակ, Միւնխէնի կոնֆերանսին մասնակցելիս Ալիեւը լկտիաբար ասաց, որ եթէ խաղաղութիւն ես տենչում, պէտք է հեռացնես Ռուբէն Վարդանեանին, միաժամանակ Վարդանեանին վերագրելով այն բոլորը, որոնք հէնց իրեն են յարմար՝ կոռումպացւած, օլիգարխ... Իսկ անհաւատալիօրէն ականատես ենք լինում, որ յաջորդ շաբաթ Վարդանեանն ազատւում է պաշտօնից:Ի՞նչ կարող է սա նշանակել: Եթէ ներքին տարաձայնութիւններ ունեն, ապա չպէտք է այնպէս վարւել, որ դա մեկնաբանւի որպէս երրորդ կողմի պահանջների ընդունում կամ դրական պատասխան Իլհամի լկտի շանտաժներին։ Նման սխալների առատութիւնը երեւում է այլ օրինակներում եւս:Թուրքիայի կողմիցՀայաստանի հետ յարաբերութիւնները բարելաւելու համար նախապայմաններ թելադրելը եւս այդ օրինակների շարքից է: Թուրքիան այդ յարաբերութիւնները պայմանաւորել է Բաքւի հետ Հայաստանի խնդիրների լուծումով։ Երբ Թուրքիան պարբերաբար կրկնում է դրանք եւ չի ստանում համապատասխան արձագանգ Հայաստանի արտաքին քաղաքական ապարատից, դա ապացուցում է այն անհարկի սիգնալները, որոնցից տուժելու է հայկական կողմի դիւանագիտութեան դաշտը։
Այս սեմինարի (ՀՈՒՍԿ-ի կազմակերպած խորհրդաժողովը- «ԱԼԻՔ») խորագրերի մի մասում յարգարժան գործընկերներս նշել էին, որ Հայաստանի յարաբերութիւնները Իրանի եւ Ռուսաստանի հետ ունեն շատ աւելի մեծ տարողութիւն, որոնք պէտք է իրականացւեն։ Իրանի եւ Հայաստանի համագործակցութեան հեռանկարները շատ աւելին են, քան ներկայ իրավիճակում կայ, որոնց չեմ կարող անդրադառնալ այս կարճ առիթով:
Պէտք է ասել, որ Փաշինեանի իշխանութեան վերաբերմունքը Ռուսաստանի հետ եւ միաժամանակ նրափոխգործակցութիւնը եւրոպական երկրների հետ Մոսկւայում կարող է դառնալ զայրոյթի եւ անհանգստութեան առիթ: Կովկասում եւրոպացի խաղաղապահների ոտքը բացելը, որոնք իբր անզէն են, բայց ոչ բոլորն են անզէն, Հայաստանումխաղաղութիւն հաստատելն ու պահպանելը պէտք չէ։ Հայաստան կատարածս ուղեւորութեան ընթացքում ինձ յաճախ տրւող հարցն այն էր, թէ ինչպիսի՞ն է Իրանի կարծիքը եւրոպացի դիտորդների ներկայութեան շուրջ։ Իմ կարծիքով, նրանք եկել են ոչ թէ Հայաստանում խաղաղութիւն հաստատելու, այլ թուլացնելու Ռուսաստանի յենակէտը միաժամանակ ձգտելով վերահսկելու եւ գերիշխելու Կովկասում ու Կենտրոնական Ասիայում։
Հայաստանի իշխանութիւնները յաճախ են նշում, որ անհանգստացած են իրենց երկրի սիրիականացմանը, ինչն, իհարկէ, շատ հիմնաւոր մտահոգութիւն է։ Բայց սիրիականացումը տեղի է ունենում հէնց այդ խաղաղապահների (եւրոպացի դիտորդների) ոտքը տարածաշրջան բացելով։
Պէտք է ուշադրութիւն դարձնել սիրիականացմանը հարկաւոր էլեմենտներին, թէ ինչպէս դա տեղի ունեցաւ։ Օտար եւ օտարածին ուժերն հաստատւեցին, որ մեկնարկւի Սիրիայում իրարանցման գործընթացը:Միւս կողմից Սիրիան այդ իրավիճակից փրկողները իրանցիներն ու ռուսներն էին։ Հիմա մենք ականատես ենք լինում, որ նոյն մարդիկ, ովքեր Սիրիայում քաոս են ստեղծել, այսօր առաջ են անցնում միմեանցից Ասադինհանդիպելու համար։
Միւսկարեւոր կէտը դամշակոյթի եւ կրթութեան ոլորտն է։ Անդրադառնամ մի շարք փաստերի, որոնք ինչքան էլ տարօրինակ, բայց իրական են եւ նկատելի են Հայաստանում:Այն, որ գործող իշխանութիւնը բաւարար ջանք ու լրջութիւն չունի Հայաստանում ազգային գիտակցութիւն սերմանելու, ազգային միասնութեան ամրապնդման եւ հայրենասիրական ոգին խթանելու գործում։ Օրինակ, երբ ես ժամանեցի Հայաստանի օդանաւակայան, ինքս ինձ ասացի, որ հէնց դուրս գանք, Երեւանում ամենուր տեսնելու ենք Save Artsakh, Help Artsakh, եւ ճգնաժամ Արցախում գրութիւններն ու կոչերը։ Բայց ես նոյնիսկ մէկ պաստառ չտեսայ, որ պետական նշոյլ ունենար՝ նման ոգով գրութեամբ:Իսկ տեսածս էլ որեւէ անհատի անձնական նախաձեռնութեան արդիւնք էր։ Օրինակ սենդւիչանոցի մուտքին տեղադրւած Արցախի դրօշը կամ հատուկենտ նման դէպքեր: Առիթը բաց չէի թողնում ու նայում էի եւ հետեւում Հայաստանի պետական հեռուստատեսութեան ծրագրերը: Այնտեղ եւսոչ մի խօսք այդ մասին:Մի ընկեր կար, ով տարբեր ուղղութիւններով շրջագայելիս ուղեկցում էր մեզ: Մեքենայում միայն երաժշտութեան ձայնն էր լսւում, իսկ մի օր էլ խնդրեցի՝երաժշտութեան փոխարէն միացնի ռադիօն, որ տեսնեմ՝ ինչ են ասում Արցախի մասին: Նա էլ ասաց, որ երաժշտութեան ձայնը հէնց ռադիոյից էր: Ռադիոյից հնչում էր կամ ամերիկեան, կա՛մ ռուսական, կա՛մ հայկական ուրախ եղանակներ:Առանց նոյնիսկ 30 վայրկեան վերլուծութիւնների ու լուրերի, թէ ինչ վիճակում է գտնւում Հայաստանի սահմաններում, որը կանգնած է պատերազմի վտանգի առաջ։ Շատ տարօրինակ էր։ Երկիր, որի տարածքային ամբողջականութիւնը վտանգւած է, բայցհեռուստատեսութիւնը օր ու գիշեր ժամանցային ու երաժշտական հաղորդումներ է հեռարձակում, կամ որտեղ քաղաքի պատերին չի տիրում ամենեւին չեն գտնւում ազգային միասնութեան ու երիտասարդութեան միտքը արթնացնող կոչերի ու կարգախօսների մթնոլորտ, լուրջ վտանգի տակ է: Ներխուժման վտանգի առջեւ կանգած երկրի ժողովրդին խիստ անհրաժեշտ է սնել համապատասխան գիտելիքներով:
Մէկ այլ շատ տարօրինակ խնդիր, որը տեսանելի է Հայաստանում, 2018 թւականին Կրթութեան, Բարձրագոյն ուսման, Մշակոյթի, եւ վերջապէս Սպորտի ու երիտասարդութեան չորս նախարարութիւնների միատեղումն էր։ Չորս նախարարութիւն, որոնցից իւրաքանչիւրը մէկ մարդու աշխատանքով դժւար է գլուխ հանել, վստահւել է մէկ նախարարի։ Դա այն տարօրինակ որոշումներից էր, որոնք մեկնաբանելի տրամաբանութիւն չունեն։ Այս առումով պէտք է ասել, որ Հայաստանը նախկինում ունէր եւս մէկ այլ նախարարութիւն, որը կոչւում էր Սփիւռքի նախարարութիւն։ Այս նախարարութեան պաշտօնն այժմ իջեցւել է «Սփիւռքի գործակատարի», որի պաշտօնն էլ վերապահւել է ժամանակին Ամերիկայում ապրած անհատի։ Նրա մօտեցումները եւս Սփիւռք կոչւած միլիոնաւոր հայերի անհանգստութեան պատճառ են դարձել։ Անհասկանալի է, թէ որն է նրա նշանակման պնդումը այս զգայուն իրավիճակում, երբ լարւածութիւնը Հայաստանի քաղաքական դաշտում, նոյնիսկ Հայաստանում ապրողների եւ սփիւռքահայերի միջեւ մեծացել է։
Յաջորդ խնդիրը Հայաստանում նկատւող արտագաղթի նորալիքներն են:Սա երկրի անվտանգութեան համար լուրջ վտանգ է։ Յատկապէս, որ Հայաստանի պէս փոքրաթիւ բնակչութիւն ունեցող երկրի:
Շատ կարեւոր կէտը, որը նաեւ բազմիցս քննարկւել է, Հայաստանում տրանսպորտային յարմարճանապարհների չգոյութիւնն է։ Ենթակառուցւածքները եւս պէտք է ուժեղացւեն: Պէտք է աւելի լաւ ճանապարհներ կառուցել: Զբօսաշրջութեան համար ժամանակակից կարողութիւններ ստեղծել: Պէտք է ստեղծւեն առեւտրային եւ շուկայ դուրս գալու համապատասխան կենտրոններ:
Խիստ կարեւոր ու միաժամանակ վտանգաւոր խնդիրներից էր կրօնական աղանդների գործունէութիւնը Հայաստանում: Օրինակ՝ Հանրապետութեան հրապարակում դրանց միսիոներական խմբերը զարմանալի ինքնավստահութեամբ ու պահանջկոտ հայեացքներով կանգնած՝ իրենց եկեղեցին են պրոպագանդում ու տարածում: Ու ոչ մէկը նրանց չի խանգարում: Դա չափազանց տարօրինակ էր։ Տարբեր աղանդներ, որոնք քարոզում են պատերազմում զէնք չվերցնելընպատակ են հետապնդում երկրի անվտանգային համակարգը թիրախաւորել եւ այն որպէս խաղաղութեան հասնելու խոչընդոտ ներկայացնել։ Նրանք յետադիմական հայեացքներ ունեն նաեւ, նոյնիսկ դէմ են արիւն կամ մարմնի օրգանների յանձնելուն։ Յատկապէս ասում են, որ Էջմիածնի Հայաստանեան եկեղեցին դէմ է ազատութեանը եւ պէտք է դէմ գնալ նրան:
Շուրջ երեք միլիոնի չհասնող բնակչութեամբ երկրի հասարակութեան մէջ նման աւերիչ աղանդների գոյութիւնը խիստ վտանգաւոր է: Քանի որ նպատակը Հայաստանեան եկեղեցին՝ որպէս կայուն հասարակութեան հիմնասիւնի եւ ինքնութեան յատկանշի թուլացումն է։ Այս աղանդներից իւրաքանչիւրը եթէ ունենայ հարիւր հետեւորդ (որոնք շատ աւելին են), որոնք ունեն քարոզելու բացարձակ իրաւունք, առաջինը վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգութեան համար։
Հայ մտաւորականների մեծ մասին անհանգստացնողը Փաշինեանի օրօք դասագրքերում տեղ գտածփոփոխութիւններն են նաեւ։ Դասագրքերից զարմանալիօրէն հանւել կամ կրճատւել են ազգային գիտակցութիւնն ամրապնդող առարկաններն ու կրօնական ինքնութեան յատկանիշերի ամրապնդմանը վերաբերող կէտերը։ Կամ պատմական կարեւոր իրադարձութիւնների, հայրենական պատերազմների, ռազմագիտութեան եւ ազգային հերոսների հետ կապւած բովանդակութիւնը:Ինչպէս նաեւ Հայ Եկեղեցու հոգեւորականների շարքերի հետ կապւած հարցերը կրճատւել կամ ամբողջութեամբ հանւել են դասագրքերից: Հայաստանի ուսումնական համակարգում եւս կար Իրանի դասաւանդւող պաշտպանութեան արւեստը եւ նախապատրաստական դասընթացի օրինակով առարկան, որով տրւում էֆիզիկական եւ սայբեր պատերազմներին ուսուցում, ինչպէս նաեւ հայրենասիրութեան հետ կապւած խնդիրներ։ Դրանք եւս ամբողջութեամբ հանւել են դասագրքերից։
Գրաքննութիւնից անմասն չի մնացել նաեւ Պարոյր Սեւակը: Սեւակի պոէմներից մէկը(«Անլռելի զանգակատուն»-ը) Հայոց Ցեղասպանութեանթեման է շօշափում, որից բազմաթիւ հատւածներ հանւել են դասագրքերից:Հայաստանի Առաջին Հանրապետութեան գործիչներից էր Գարեգին Նեժդեհը: Նժդեհը զօրահրամանատար էր եւ փիլիսոփայ-գաղափարաբան։ Նրա խօսքերն ու գաղափարները համապատասխան տեղ էին զբաղեցնումդասագրքերում, սակայն Փաշինեանի օրօք ամբողջութեամբ հանւել են դասագրքերից։ Հայաստանեան Եկեղեցու հիմնադիրը եւս անմասն չի մնացել:4-րդից10-րդ դասարանների դասագրքերում էր դասաւանդւում նրա մասին: Այն եւս հանւել է եւ դարձել11-րդի եւ 12-րդ դասարանների համար ընտրովի առարկայ։ Սրանք ինտելեկտուալ եւ մտային առումով ենթակառուցւածքային կարեւոր խնդիրներ են, որոնց, եթէ ուշադրութիւն չդարձւի, հինգը-տասը տարի յետոյ Հայաստանում տեսնելու ենք այնպիսի մի սերունդ, որը հաւանաբար չունի ո՛չ կրօնական, եւ ո՛չ էլ հայրենասիրական զգացումներ ու պատկանելիութիւն: Բայց միւս կողմում տեսնում ենք Ադրբեջանում ընդամէնը մի քանի օր առաջ Խոջալուիթեմայով նկարչութեան մրցոյթ էր կազմակերպւել, երեխաների մէջ ատելութիւն սերմանելու նպատակով: Իսկ հայկական կողմում կարծես չի երեւում լուրջ վերաբերմունքի նշոյլներ:
Միաժամանակ հայ հասարակութիւնը մատնւել է հոգեբանական պատերազմի։ Այս հանրապետութեան կազմաւորման սկզբից հայ հասարակութիւնը կանգնած է եղել մարտահրաւէրների առաջ, որոնցից կարծես յոգնել է հասարակութիւնը։ 1988-ի երկրաշարժից, որին զոհ գնաց շուրջ 30 հազար մարդ, մինչեւ 90-ականների Ղարաբաղեան շարժումն ու Ղարաբաղեան առաջին պատերազմը, դրանից յետոյ 2016-ի քառօրեայ պատերազմը եւ վերջապէս 44-օրեայ պատերազմը եւ այդ բոլորի ընթացքում էլ բազմաթիւ լարւածութիւններ...
Հայաստանի նախագահներից երկուսը՝ Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը եւս Ղարաբաղից էին, որոնք հայրենասիրական հայեացքներ ունեցող անհատականութիւն էին, ովքեր ձգտում էին վերադարձնելու հայրենիք համարւող տարածքները: Բայց այսօր Հայաստանի ներկայ իշխանութիւնը, հակառակ քաղաքական մրցակից կուսակցութիւնների, ժողովրդի գիտակցութեան մէջ սերմանում է այն գաղափարները, որ սրանք (Փաշինեանի հակառակորդները) պատերազմ են ցանկանում եւ, որ խաղաղութեանը դէմ են: Ներկայիս իշխանութիւնն ասում է, որ սրանք (Փաշինեանի հակառակորդները) եթէ իշխանութիւն վերադառնան պատերազմի կրակը նորից է բռնկւելու:Ուստի խնդիրները լուծելու համար պէտք է հրաժարւել Ղարաբաղից, որպէսզի թշնամին էլ կարճ կտրի:
Դա քարոզչութեան օրինակներից է, որը կիրառւում է հասարակութեան գիտակցութիւնը շեղելու համար: Եւ սա ազգային շահերի արհամարհում է նշանակում (իմ տեսանկիւնից): Դա արւում է կարճաժամկէտ քաղաքական շահերի նպատակով իհարկէ, որն անդարձ հետեւանքներովսխալ վարքագիծ է:
Մենք ականատեսն ենք, որ Հայաստանի հետ իւրաքանչիւր յետքայլին ի դիմաց Բաքուն ուԹուրքիայի կառավարութիւնը եւ նրանց թիկունքում քողարկւած միւսները հարիւր քայլ են առաջ գալիս։ Փաշինեանի կառավարութեան ձեռնարկած ընթացակարգը, որը ընդդիմութեանը կոչում է ռազմատենչ, հակախաղաղութեան եւ կոռումպացւած, ինչպէս նաեւ դասագրքերի խնդիրը եւ Էջմիածնին հարւածելըկործանարար արդիւնքներով է անդրադառնալու Հայաստանի վրայ:
Այնպէս, որ 2018 թւականից յետոյ նոր կառավարութիւնում տեղի ունեցած առաջին փորձերիցմէկն էր Հայաստանեաց եկեղեցու թուլացումը:Նշածս կէտերը սրտի խորքից եկած ցաւոտ զգուշացումներ էին:Անտեսելով այս անկիւնային իրադարձութիւնները, որոնք տեղի են ունենում հասարակութեան կաշւից ներքեւ, մի քանի տարի յետոյ մեզ կանգնեցնելու է հայի այն տեսակի առաջ, ով խնդիրների առաջ է կանգնեցնելու նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութեանը Հայաստանի հետ փոխգործակցելու եւ փոխադարձ յարգանքի վրայ կառուցւած շահերի առումով։ Որպէս հետազօտող՝ ես վերջին երկու-երեք ամիսների ընթացքում շատերի հետ եմ զրուցել եւ կարծում եմ, որ պէտք է յատուկ ուշադրութիւն դարձնել այս հարցերին։
Այս մտահոգութիւնները պէտք է քննարկման առարկայ դարձնել Հայաստանի գործող իշխանութեան հետ հանդիպումներում։ Ազգային անվտանգութեան հարցը կատակ բան չէ: Սրանք խնդիրներ են, որոնք կարող են սպառնալիք լինել մեր ազգային անվտանգութեան համար եւս:Երբ 10 տարի յետոյ մենք բախւենք մի սերնդի, որը չի կարեւորում նման հարցերը, ապա ինչպէ՞ս կը յաջողւի մեզ վստահել նրանց կամ ապահովել համահունչ ընթացք:
Յոյս ունեմ, որ այս հարցերին ուշադրութիւն կը դարձւի։ Որպէսզի ապագայում չյայտնւենք այնպիսի իրավիճակներում, երբ մեր այսօրւայ անփութութեան պատճառով վտանգւած են մեր երկրի եւ Հայաստանի շահերը։