Հա

Քաղաքական

28/03/2023 - 08:44

«Ես այն կը լուծեմ 24 ժամւայ ընթացքում». Թրամփը՝ Ուկրայինայում հակամարտութեան մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տւած հարցազրոյցում ասել է, որ կարող է մէկ օրում վերջ տալ Ուկրայինայում ռազմական հակամարտութեանը։ Նա պնդել է, որ կարող է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տւած հարցազրոյցում ասել է, որ կարող է մէկ օրում վերջ տալ Ուկրայինայում ռազմական հակամարտութեանը։ Նա պնդել է, որ կարող է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Գրում է Tert.am-ը։

«Եթէ այս հարցը չլուծւի մինչեւ յաջորդ ընտրութիւնները, ինչը հնարաւոր է, եւ հնարաւոր է նաեւ որ մենք երրորդ համաշխարհային պատերազմի մէջ լինենք այս յիմարների հետ, որոնք անում են այս ամէնը»,- նշել է Թրամփը՝ նկատի ունենալով պատերազմն Ուկրայինայում։ 

«Մենք կարող ենք յայտնւել միջուկային համաշխարհային պատերազմում, որի համեմատ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները նման կը լինեն թխւածքաբլիթների: Սա անհաւանական է, քանի որ մենք ունենք մարդիկ, որոնք չգիտեն, թէ ինչ են անում: Բայց եթէ հակամարտութիւնը չլուծւի, ես 24 ժամում այն կը լուծեմ Զելենսկու եւ Պուտինի հետ»,- շարունակել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ ունի «մէկօրեայ» լուծում, որն ինքը կառաջարկի ընտրւելու դէպքում, որն էլ կը լուծի Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ հակամարտութիւնը:

Միեւնոյն ժամանակ Թրամփն ասել է, որ ինքը չի կարող իր ծրագիրը բացայայտել այս պահին, քանի որ այն չի կարող օգտագործւել պատերազմող երկրների միջեւ պաշտօնական բանակցութիւններում։ 

Նա բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին Ուկրայինայում իրավիճակի նկատմամբ նրա վերաբերմունքի համար։ Թրամփը որոշել է ուկրայինական հակամարտութիւնը դարձնել իր նախընտրական քարոզարշաւի առանցքային թեմաներից մէկը։ Դեռ մարտին նա խոստացել էր դադարեցնել ռազմական գործողութիւնները 24 ժամում եւ տասը րոպէում համոզել եւրոպացի դաշնակիցներին աւելի շատ գումար ծախսել Ուկրայինայի վրայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։