MENU
ԱՄՆ-ը չի կարող խուսափել իր ահաբեկչական գործողութեան հետեւանքներից, եւ միանշանակ պատասխան է տալու դրա համար: Այս մասին, այսօր՝ յունւարի 8-ին, կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայէնը տարածաշրջանի լարւածութիւնների ֆոնին կողմերին զսպւածութեան եւ էսկալացիայի լիցքաթափման կոչ է արել:
Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատանը սգոյ մատեան կը բացւի Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի «Ղոդս» յատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլէյմանիի մահւան կապակցութեամբ:
Իրանը համարժէք պատասխան տւեց ԱՄՆ-ին: Այս մասին այսօր՝ յունւարի 8-ին լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Նա, միեւնոյն ժամանակ, ընդգծել է, որ հիմնական գործողութիւնն ԱՄՆ-ին տարածաշրջանից հեռացնելն է:
Էյն ալ Ասադ ռազմաբազայի թիրախաւորումն Իրանն իրականացրել է ինքնապաշտպանութեան իրաւունքի շրջանակում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բայիդինեժադը:
Քերմանում, գեներալ Սոլէյմանիի յուղարկաւորութեան եւ թաղման արարողութեան ժամանակ մարդկային աննախադէպ հոսքի պատճառով ստեղծւած արտակարգ իրավիճակի հետեւանքով զոհւածների թիւը հասել է 59-ի, վիրաւորւածներինը՝ 213 հոգու:
1356 թւականի դէյի 19-ի Ղոմի ժողովրդի պատմական ընդվզման առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է Ղոմի հազարաւոր քաղաքացիների հետ:
27 տարի առաջ` յունւարի 8-ին, Արթուր Մկրտչեանն ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ։
Իսլ. յեղափոխութեան պահակազօրը տարածաշրջանի ամենատարբեր կէտերում հաւաստանշել է ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցներների տեղակայման 104 ռազմաբազաներ եւ զինծառայողների տեղակայման վայրեր: