MENU
Հայաշխարհի համար անցնող շաբաթը ուղեկցւեց Հայաստանեան-Արցախեան տագնապալի ու գահավէժ իրադարձութիւնների շարունակմամբ... մէկ կողմից՝ ակնբախ էին համընդհանուր շոկային, սգոյ, ցասումի եւ անորոշութեան դրւագները, իսկ միւս կողմից՝ այդ ամէնը մասամբ մեղմացնելու եւ համերկրային մասշտաբով հասարակա-քաղաքական աննախանձելի իրավիճակը ինչ-որ կերպ բնականոն հուն վերադարձնելու իրողութիւններն են, առանցքում ունենալով ձախորդ իշխանութեան կամային, անցնցում հեռացումը:
Հանրապետութեան հրապարակում բեմադրւած «հանրահաւաքի» մասնակիցների արտայայտած մտքերից ու այդ մարդկանց մակարդակից կաթւածահար լինող սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, իմացած եղէք, որ այդ մարդկանց մօտեցումները որոշակի տարածում ունեն բացառապէս երիտհայերի շրջանում։
Անհասկանալի հետեւողականութեամբ եւ վճռականութեամբ, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը շարունակում է իր բացարձակ չհիմնաւորւած, մերկապարանոց եւ ոլորտին առչնւող խնդիրներին բացարձակ անտեղեակ լինելը վկայող, կամ՝ ակնյայտ միտում պարունակող յարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանութեան նախարարութեան եւ ԶՈՒ գլխաւոր շտաբի գործողութիւնների եւ դրանց առնչւող մի շարք թեմաների վրայ, որոնց մի մասն, ի դէպ, գաղտնի են։
«Հայաստան» Համահայկական հիմնադրամը իրաւունք չունէր գումարները փոխանցել պետբիւջէ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:
Հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աուն երէկ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունին, որուն հետ քննարկեց կառավարութեան կազմութեան վերաբերող հարցեր:
Իւրաքանչիւր տարի Իրանի Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, երկրի փոքրամասնութիւնների նախաձեռնութեամբ նշւում է Կարգապահական ուժերի օրը, ինչը այս տարի կորոնաժահրի բերումով՝ առաջացած առողջապահական ճգնաժամային պայմաններում չիրականացաւ։
Երբ զինւորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահաւաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինեանից, որ նա մեր կեանքը փրկեց» նախադասութիւնը, այդ պահից սկսած մեռնում է պետութիւնը։