MENU
Այսօր` յուլիսի 16-ին, Հանրապետութեան նախագահի միջոցով Հորմոզգան նահանգում եւ Ղեշմ կղզում շահագործման է յանձնւել էներգետիկայի ոլորտի խոշոր նախագծեր։
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները յայտարարութիւն են տարածել, որում դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած մարտական գործողութիւնները։
Չորեքշաբթի, յուլիսի 15-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի, այցելել է Սիրիայի դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Ադնան Հասան Մահմուդի հետ։
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը յուլիսի 15-ին հեռախօսազրոյց է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ:
Թուրքիայի Հանրապետութեան նախագահի որոշումով Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը (որը ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւած է որպէս թանգարան) մզկիթի վերածելու քայլը ցոյց է տալիս Թուրքիայի իշխանութիւնների իրական էութիւնը։ Հակառակ ստանձնած միջազգային պարտաւորութիւնների՝ թուրքական իշխանութիւնը մի կողմից անտեսում է իր միջազգային պարտաւորութիւնները, միւս կողմից պետական մակարդակով ցուցում է քաղաքակարթութիւնները արհեստականօրէն միմեանց հակադրելու իր խիստ վտանգաւոր գործելաոճը։
Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպրշիկի հետ. ֆէյսբուքեան իր էջում յայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանեանը: