MENU
Լիբանանահային, սակայն, անմիջականօրէն օժանդակելու, զօրակցելու, մխիթարելու «զօրաշարժ» է յայտարարել հայաշխարհը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, կառչելով՝ մարդկային, ազգային ու համասփիւռքեան համերաշխութեան ձայնին ու խղճին:
COVID-19-ը համավարակի դէմ պայքարի գործում անհրաժեշտ է չափաւորութիւն պահպանել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հինգշաբթի, թւականիս օգոստոսի 6-ին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ պրն. Նորայր Արամեանի ատենապետութեամբ, Լիբանանի հայ համայնքին զօրակցելու հնարաւոր ելքերը խորհելու եւ նախապատրաստական քայլեր ձեռնարկելու օրակարգով, արտահերթ նիստ գումարեց ազգային առաջնորդարանի դահլիճում։
Պէյրութի նաւահանգիստի պայթիւնը արհաւիրքեան կացութեան մատնեց Լիբանանը եւ Լիբանանի ժողովուրդը։ Հարուածը Լիբանանի դէմ էր։ Հարուածին անմիջական թիրախներն էին երկրի քաղաքական կայունութիւնը, տնտեսական վերականգնումի ճիգերը եւ ժողովուրդի համերաշխ գոյակցութիւնը։
«Արմենիա Էյրւէյզ» աւիաընկերութիւնն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ:
Կապի, բարձր տեխնոլոգիաների եւ հաղորդակցութեան նախարարութիւնը պահանջել է վերացնել Twitter-ի արգելափակումը: Այս մասին յայտնել է նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հանրայնացւեց հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, եւ բացայայտւած մի շարք իրողութիւնում կրկին երեւաց իշխանութիւնների կողմից ծրագրւած խորքային գործընթացների մի ողջ շղթայ։ Եւ, եթէ այլ պարագաներում խօսք կարող էր գնալ ապազգային, քայքայիչ ծրագրերի մասին՝ թելադրւած տեղական կամ օտար հակահայկական ուժերի կողմից, ապա չափորոշիչների պարագայում հետքերն ուղիղ տարան Թուրքիա։
Բէյրութի պայթիւնից, այդ ցնցումից յետոյ մեր համայնքի համար, բնականաբար, հիմնական խնդիրը ապրելու, գոյատեւման կամքի վերականգնումն է: Պէտք է ասել, որ մեր ժողովրդի մօտ հիմա բացառիկ կերպով ինքն իրեն վերագտնելու, իր տան, բնակարանի, հաստատութեան հետ լինելու եւ մնալու մթնոլորտն է տիրում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Յակոբ Բագրատունին՝ անդրադառնալով օրերս Բէյրութում տեղի ունեցած աղէտից յետոյ հայ համայնքի խնդիրներին:
Օրերս մամուլում յայտնւեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի անդրադարձը կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավէճի վերաբերեալ, որտեղ շօշափւել էր նաեւ պատմագիտութեանն առնչւող հարցը: Լեւոն Տէր-Պետրոսեանը նշել էր հետեւեալը. «Բանավէճից տպաւորութիւն է ստեղծւում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտութեանը Հայաստանի անկախութիւնից ի վեր փոխարինելու է գալիս աւելի գաւառական, չափազանց վտանգաւոր, հայդատական պատմագիտութիւնը։