Հա

Քաղաքական

Items filtered by date: Երեքշաբթի, 11 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արել է բաւականին կասկածելի յայտարարութիւններ Կանադայի եւ Ֆրանսիայի հասցէին:

Published in Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնը Յորդանանի արտգործնախարար Այման Հուսէյն Աբդալլահ ալՍաֆադիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որը Վաշինգտոնն աջակցում է «երկու պետութիւնների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան լուծմանը»։ 

Published in Միջազգային

Արժ. Տէր Կոմիտաս աւագ քահանայ Ղարախանեանը աւազանի անունով Րաֆֆի, որդին էր Համբարձում եւ Շողեր Ղարախանեանների։ Նա ծնւել է Խուզիստան նահանգի Հաֆթգել աւանում։ Ապա Թեհրան տեղափոխւելուց յետոյ «Արաքս», «Քուշեշ-Դաւթեան» եւ «Յ. Թովմասեան» հայոց ազգային դպրոցներում ուսանելուց յետոյ 1976-77 թթ. ուսումնական տարեշրջանում, բնագիտական ճիւղում փայլուն գնահատականներով  արժանացել է դիպլոմի։

Published in Թեհրան

Ներքին գործերի նախարարութիւնում, այսօր՝ առաւօտեան մեկնարկեց 13-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցումը:

Published in Իրան

«Փաստ»-ը գրում է. «Կիրակի օրը Ռոբերտ Քոչարեանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» եւ «Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնները ձեւաւորեցին «Հայաստան» դաշինք: Այնուհետ Ազատութեան հրապարակում կայացաւ դաշինքի հանրահաւաքը:

Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի խօսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը նոյեմբերի 12-ին իրենց հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ համաձայն չէ եռակողմ համաձայնագրի կէտերի հետ, որոնք վերաբերում են Շուշին եւ Հադրութը Ադրբեջանին յանձնելուն եւ Հայաստանի հարաւով Թուրքիայի եւ Ադրբեջանի համար միջանցքի բացմանը։

Մայիսի 9-ին աւելի անբարոյ դիսոնանս, քան Նիկոլ Փաշինեանին Անդրանիկի հետ համեմատելն է, չկայ, որքա՜ն խորն են մեր բարոյական անկումները, հայ մարդն ինչպէ՞ս կարող է զուգադրել նրանց. մեր հանրութիւնը խոր արժէքային ճգնաժամ է ապրում, դա մեր ինքնութեան վերջն է, աններելի խեղում: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել «Հայաստան» նորաստեղծ դաշինքի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը:

«Փաստ»-ը գրում է. «ՀՀ-ում սպասւող խորհրդարանական ընտրութիւնների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրութեան ուշադրութիւնից, եւ հէնց դրանով պայմանաւորւած՝ այնտեղ ուշի ուշով հետեւում են հայաստանեան գործընթացներին։

Վիեննայում ընթացող բանակցութիւնների շրջանակում, երէկ՝ մայիսի 10-ին կայացել է իրանական եւ եւրոպական երեք երկրների պատւիրակութիւնների ղեկավարների հանդիպումը:

Published in Իրան

Փաշինեանն Ազգային ժողովի ամբիոնից յայտարարել է՝ իբր իրենց իշխանութեան ջանքերի շնորհիւ 3 տարւայ ընթացքում համարեա մէկ տասնեակ երկիր ստորագրել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ։ ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը Yerkir.am-ի թղթակցին ասել է՝ սա սփիւռքահայութեան եւ ՀՅԴ Հայ Դատի՝ տասնամեակների քրտնաջան աշխատանքը ջուրը լցնելու եւ իրեն վերագրելու անյաջող, անպարկեշտ քայլ է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։