Հա

Քաղաքական

Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Զանգեզուրի միջանցքի հարցն անցեալ հարիւր տարիների ընթացքում Ադրբեջան պետութեան կարեւորագոյն խնդիրներից է եղել: Անգամ խորհրդային շրջանում Ադրբեջանի ղեկավարները, այդ թւում՝ Իլհամ Ալիեւի հայրը, փորձել են Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանով ստանալ այդ միջանցքը, բայց ամէն անգամ իրենց նպատակներն ի կատար չեն ածւել, Խորհրդային Հայաստանի գրեթէ բոլոր ղեկավարները կարողացել են կասեցնել Ադրբեջանի այդ ցանկութիւնները:

Չորեքշաբթի, 12 Մայիսի 2021 10:15

Զարիֆը մեկնել է Սիրիա

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ մայիսի 12-ին, աշխատանքային այցով մեկնել է Սիրիա:

Published in Իրան

Պատերազմից յետոյ մեր իրականութեան, թերեւս, ամենածանր հետեւութիւններից մէկն այն է, որ մեր հասարակութեան մի զգալի մաս չի գիտակցում կորստի խորութիւնը, աղէտի ողջ մասշտաբը, չի ուզում առերեսւել, թէ նիկոլականութիւնն ինչ ազգային ողբերգութիւն բերեց հայ ժողովիդի գլխին, այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի ընտրազանգւածին։

Վիեննական բանակցութիւններում ռուսական պատւիրակութեան ղեկավարը՝ Միխայիլ Ուլեանովը յոյս է յայտնել, որ ընթացիկ բանակցութիւնների արդիւնքում հնարաւոր կը լինի մինչ մայիսի 21-ը (մինչ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցութեան պայմանագրի եռամսեայ ժամկէտի աւարտը) վերականգնել Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Published in Միջազգային

Արցախի խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների յանձաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի խօսքով՝ անգամ դեռ «լաւ ժամանակներում», երբ պատերազմը չկար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խօսում էր, որ Արցախն իրենցն է։ Tert.am-ի հետ զրոյցում նա նորութիւն չհամարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցից առաջ եւ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի արած յայտարարութիւնները, ըստ որոնց, ԼՂ հիմնախնդիրն այլեւս լուծւած է, իսկ ռուս խաղաղապահները ծառայութիւն են իրականացնում իրենց տարածքում։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ երեկոյեան տեսակապի միջոցով հանդիպել է ուսանողական կազմակերպութիւնների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Published in Իրան

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին սիոնիստական վարչակազմի կողմից Ալ-Աքսա մզկիթի վրայ յարձակմանը:

Published in Իրան

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան գօտում սրացումը: 

Published in Միջազգային

Իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան գօտում իրավիճակը վերջին ժամերին էլ աւելի է սրւել: Իսրայէլի խոշորագոյն՝ Թել Աւիւ քաղաքն ինտենսիւօրէն հրթիռակոծւում է Գազայի հատւածից:

Published in Միջազգային

Պաղեստինեան աղբիւրները յայտնում են, որ Իսրայէլի կողմից Գազայի հատւածի հրթիռակոծման հետեւանքով զոհերի թիւը հասել է 35-ի, իսկ վիրաւորներինը՝ աւելի քան 200-ի: Զոհերի թւում կայ 10 երեխայ:

Published in Միջազգային
Էջ 3, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։