Հա

Քաղաքական

Items filtered by date: Հինգշաբթի, 27 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է Ուհան քաղաքի վիրուսաբանութեան ինստիտուտից կորոնավիրուսի տարածման մասին յայտարարութիւնները։ Համապատասխան յայտարարութիւնը, որը յաջորդել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի խօսքերին, որոնց համաձայն՝ չի բացառում, որ կորոնավիրուսը տարածւել է վիրուսաբանութեան ինստիտուտից, հրապարակւել է դիւանագիտական առաքելութեան կայքում։

Published in Միջազգային

Մայիսի 27-ի վաղ առաւօտեան, Հայաստանի Հանրապետութեան Գեղարքունիքի մարզի սահմանային հատւածում, ՀՀ ԶՈՒ N զօրամասի պահպանութեան տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինւած ուժերի զինծառայողների կողմից շրջափակւել եւ գերեվարւել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքւում էր եւ մեզ համար յուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի յաջողւել Ալիեւին համոզել, որ յետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զօրքը Սեւ լճից։

Published in Միջազգային

Սահմանազատումը մարդու իրաւունքների տեսանկիւնից կարեւոր գործընթաց է, իսկ որոշ պաշտօնատար անձինք անում են անպատասխանատու եւ վտանգաւոր յայտարարութիւններ՝ կապւած ՀՀ սահմանների հետ, խօսում են ինչ-որ մեխանիկական մօտեցումներով, կարծես մկրատով թուղթ են կտրում եւ դրանով սահման գծում. նման յայտարարութիւնները թմրեցնում են մեր ժողովրդի զգօնութիւնը, վտանգում մեր երեխաների ապագան եւ խաղաղութիւնը:

Պատերազմի մեկնարկից 24 օր անց՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին, նիկոլական պատգամաւոր Շիրակ Թորոսեանը ֆէյսբուքեան էջում ջաւախքցիներին ուղղւած կոչ հրապարակեց, որով յորդորում էր բոլորին՝ համախմբւել, կազմել ջաւախքցիների կամաւորական ջոկատ եւ զինւորագրւել հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին: «Թշնամին պէտք է զգայ ջաւախքցու բազկի ջախջախիչ ուժը». գրել էր նա կոչի մէջ՝ հերոսաբար յաւելելով, թէ ինքն արդէն մի քանի օր է, ինչ Արցախում է, եւ ցուցակագրումը կատարելու են գրասենեակի աշխատակիցները:

«Երէկ հրապարակւեցին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների ու դաշինքների նախընտրական ցուցակները։ Դրանք խայտաբղէտ են, տեղ-տեղ՝ գուցէ լուսաւոր, տեղ-տեղ՝ շատ հիասթափեցնող, դրանցում կան՝ ինչպէս իրական հայրենասէրների ու նւիրեալների անուններ, այնպէս էլ՝ պատեհապաշտներ, թաքնւած, բացայայտ գործակալներ ու խաբեբաներ։

Հէնց հիմա զարգանում է հերթական ներկայացումը «Սահմանին խառնաշփոթի մեղաւորն է ՀԱՊԿ-ը» խորագրով: Այդ մասին տելեգրամեան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

«Փաստ»-ը գրում է. «Երէկ լրացաւ կուսակցութիւնների եւ դաշինքների նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական յանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկէտը: Ընտրութիւններին մասնակցելու յայտ ներկայացրած ուժերի մեծաքանակութիւնը շատերին է զարմացրել, քանզի, ըստ փորձագէտների, իրականում մրցունակ է առաւելագոյնը 7-8 ուժ: 

Նիկոլ Փաշինեանի՝ հանրապետութեան խորհրդարանական ժամին հնչեցրած ՀԱՊԿ-ի վերաբերեալ յայտարարութիւնները հաշւի են առնւել, շարունակւում են խորհրդակցութիւնների անցկացման աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

2021 թւականի յունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու նպատակով կուսակցութիւնների, կուսակցութիւնների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական յանձնաժողով կարող էին ներկայացւել մինչեւ ս.թ մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։